- 17.01.2015
- 2625 Просмотров
- 0 Комментариев
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության և մեկ անդամի սպանության փորձի գործով կատարվում են քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքների բազմակողմանի բացահայտման ուղղությամբ:
Մասնավորապես, այս պահին շարունակվում է դեպքի վայրի տեղազննությունը: Քննիչների հետ միասին դեպքի վայրում են նաև փորձագետները:
Նշենք, որ ավելի վաղ անցկացված տեղազննության ժամանակ էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները դեպքի վայրում հայտնաբերել էին ռուսաստանյան տարբերանշաններով զինվորական համազգեստը, «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգը, մեկ փամփշտակալ՝ փամփուշտներով, 24 պարկուճ, 2 չկրակված գնդակ:
Նախաքննության շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մասնավորապես, փորձանմուշներ են վերցվել ինչպես զոհերի, այնպես սպանությունների ու սպանության փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված անձի հագուստներից և ներկայացվել փորձաքննության: Նշանակվել են զոհերի դիակների, ինչպես նաև վիրավոր երեխայի դատաբժշկական փորձաքննություն: Նշանակվել է նաև դատահետքաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում զորամասից մինչև Ավետիսյանների տուն և այնտեղից մինչև սահմանամերձ Բայանդուր գյուղ ռուս զինծառայողի շարժը պարզելու ուղղությամբ:
Արդեն իսկ քննչական խմբին հաջողվել է պարզել, թե ինչ եղանակով է մուտք գործել ռուս զինծառայողը:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/60206
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.