Главное меню

Ի՞նչպես ավելացնել տեսանյութ Մեր կայքում:

 

1.Գրանցվեք Մեր կայքում - http://www.mytube.am/register

2.Մուտք գործեք Ձեր անունով կայք և մտեք - տեսանյութեր բաժինը


3.Սեղմեք - Добавить Видео կոճակի վրա:


4.Սեղմելուց հետո բացվում է այս էջը:

4.1. Ավելացրեք ցանկացած հղում:


5. Դրանից հետո ավտոմատ կբացվի և կվերարտադրի վիդեոի ավելացնելու և ինֆորմացիան փոփոխելու հնարավորություն:

5.1. Նյութի անվանում - Լրացնում ենք նյութի անվանումը

5.2. Տեսանյութի նկարագրություն - Լրացնում ենք տեսանյութի նկարագրությունը

5.3. Ընտրում եք տեսանյութի կատեգորիան [կարող եք ընտրել մի քանի կատեգորիա]

5.4. Սեղմում եք լրացուցիչ դաշտի վրա..


6. Բացում եք լրացուցիչ դաշտը և լրացնում եք հետևյալ դաշտերը:

6.1. Էջի HTML վերնագիր - լրացնում ենք 5 կետի օրինակով (նկարի մեջ 5_րդ կետ)

6.2. HTML meta description - լրացնում ենք 6 կետի օրինակով (նկարի մեջ 6_րդ կետ)

6.3.Հեշտ հասկանալի URL - կարող եք չլրացնել կամ ավելացնել

6.4. Նյութի տեգերը - լրացնում եք լատինատառ և հայերեն տառերով նշելով իմաստային բառեր (ամեն բառ գրելուց առանձնացնել ստորակետով):

6.5 Ավելացնել տեսանյութը - ավելացնում ենք տեսանյութը և սպասում կայքի Ադմինիստրացիայի հաստատմանը


 

1. Տեսանյութերի նկարագիրը և անվանումը ընդունվում է ավելացնել միայն հայատառ: Այլ լեզվով ավելացված տեսանյութերի համար գումար չի փոխանցվելու:

2. Տեսանյութի մաքսիմալ տևողությունը 10 րոպեից ոչ ավելին:

3. Երգեր, երաժշտական հոլովակներ, սերիալներ, հաղորդումներ ավելացնել չի թույլատրվում:

4. Խորհուրդ է տրվում ավելացնել հումորային, հետաքրքիր տեսանյութեր, որոնք կհետաքրքրեն մարդկանց մեծամասնությանը:

5. Տեսանյութ ավելացնելիս անվանումը գրում ենք հետաքրքիր ձևով, այսինքն ավելի պարզ և մարդու աչքին դուրեկան տեսքով:

 

* - Տեսանյութը ավելացնելու ընթացքում չհետևելով կանոնակարգին և լրացման ձևին դուք կստանաք կայքի ադմինիստրացիայի կողմից անհատի էջի արգելափակում 15 օրով, իսկ նույն խախտումը կրկնելու դեպքում Դուք Ձեր համակարգչով այլևս չեք կարողանա այցելել MyTube.am կայք [IP_ի արգելափակում]:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`