- 13.03.2015
- 980 Просмотров
- 0 Комментариев
Չնայած այն հանգամանքին, որ այսօր սննդի շատ համակարգեր հիմնված են սպիտակուցների վրա և գովազդում են մսի օգտագործումը, կա մարդկանց որոշակի զանգված, ովքեր ունեն սպիտակուցի պակաս: Այդպիսիք հիմնականում բուսակերներն են, վեգանները, թերի սնվողները կամ էլ նրանք, ովքեր հետևում են առանց սպիտակուցի խիստ դիետաների:
Խնդիրն այն է, որ չկա սպիտակուցի ընդունման մեկ միասնական չափանիշ բոլոր չափահաս մարդկանց համար, քանի որ այն կախված է տվյալ մարդու քաշից, ֆիզիկական ակտիվությունից և շատ այլ անհատական պարամետրերից: Ուրեմն ինչպե՞ս ժամանակին հասկանալ, որ օրգանիզմը կարիք ունի կենսական նշանակություն ունեցող սպիտակուցների: Ահա´ սպիտակուցի դեֆիցիտի առաջին 5 նախանշանները:
- Քաղցրի պահանջ
Զարմանալի է, սակայն սպիտակուցի դեֆիցիտի դեպքում, մարդիկ հարձակվում են ոչ թե մսի կամ ձվի վրա, այլ քաղցրի: Ընդ որում նրանք երբեք չեն զգում իրենց ամբողջովին կուշտ: Քաղցրի ծարավի պատճառն այն է, որ սպիտակուցի կարևոր գործառույթներից մեկը մեր օրգանիզմում արյան մեջ շաքարավազի մակարդակի վերահսկումն է: Այդ պատճառով էլ սպիտակուցի պակասը հանգեցնում է գլյուկոզայի նկատմամբ վերահսկողության կորստին և ստեղծում է քաղցրի անընդմեջ պահանջ:
- Ուշադրության կենտրոնացման և հստակ մտածելու կարողության կորուստ
Արյան մեջ շաքարավազի բալանսավորված մակարդակը հատկապես կարևոր է կենտրոնանալու ունակության և ուղեղի ճանաչողական ֆունկցիայի համար: Սպիտակուցի դեֆիցիտի արդյունքում դուք կարող եք ձեզ ցրված զգալ՝ չկարողանալով մտածել և արագ կողմնորոշվել:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սպիտակուցը ուղեղին անընդմեջ էներգիա է մատակարարում, և եթե դուք ձեր հույսը չեք դրել միմիայն հացի և կրեկերի վրա, ապա կունենաք կարճատև «լուսավոր» րոպեներ, որոնց անպատճառ կհետևի վիճակի վատթարացումը:
- Մազերի կորուստ
Սպիտակուցը անփոխարինելի կառուցող նյութ է մեր բջիջների, այդ թվում՝ մազերի ֆոլեկուլների համար: Դրանք թույլ են տալիս պաշտպանել մազերը թափվելուց՝ չնայած կանոնավոր սանրելուն, տարբեր սանրվածքներին և եղանակի փոփոխություններին: Սակայն եթե դուք ունեք պրոտեինի մշտական պակաս, ապա կարող եք նկատել մազաթափություն և մազերի բարակացում (կան նաև մազաթափության շատ այլ պատճառներ, այնպես որ խորհուրդ ենք տալիս դիմել բժշկի):
- Մկանների թուլացում
Սպիտակուցը անհրաժեշտ է մկանային հյուսավծքների համար, և ոչ բավարար քանակությամբ դրա օգտագործումը կբերի մկանների թուլացմանը, և դուք պարզապես չեք դիմանա նախկինում սովորական դարձած ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
- Մշտական հիվանդություններ
Պրոտեինն անհրաժեշտ է ոչ միայն մկանների, այլև իմունային համակարգի ամրապնդման համար: Այնպես որ, եթե դուք սկսել եք հաճախակի հիվանդանալ, վարակների նկատմամբ խոցելի եք դարձել, ապա սպիտակուցի դեֆիցիտը կարող է լինել հնարավոր պատճառներից մեկը: Այս խնդրի նախանշաններից են մաշկի անհարթություններն ու ճաքերը այն դեպքում, երբ մաշկը հանդիսանում է մեր մարմնի գլխավոր իմունային պատնեշը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.