Главное меню
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները

Մարդկանց 68%- ը հավատում է,  որ երազները կարող են կանխորոշել ապագան, սակայն կան մարդիկ, ովքեր չեն էլ հիշում իրենց երազները:

Բոլորն են երազներ տեսնում: Եթե երազները չեք հիշում` մեղավորը Ձեր ուղեղն է, մասնավորապես տեմպորոպարիետալ հատվածը, որն օգնում է վերամշակել ինֆորմացիան: Գիտնականները հայտնաբերել են, որ այս հատվածը զգալի ակտիվ է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են հիշում իրենց երազները և հենց այս ակտիվության շնորհիվ է երազը կոդավորվում հիշողության մեջ:

Երազները վատ հիշող մարդիկ նաև ավելի քիչ են կենտրոնացած արտաքին ազդակների վրա, քան լավ հիշողները:

Պարզվել է՝ երազները հիշող մարդիկ նաև հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում հնարավոր է այն պատճառով,  որ նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայնային ազդակների հանդեպ ինչպես արթուն , այնպես էլ քնած վիճակում:

Ըստ Լլիոնի համալսարանի գտնականներից մեկի , ավելի հավանական է,  որ մարդը կհիշի երազը եթե երազից անմիջապես հետո արթնանա: Պատճառն այն է,  որ արթուն ուղեղը կարող է վերամշակել նոր ինֆորմացիան (քնած ուղեղը չի կարող) և պահպանել երազի մասին հիշողությունը:

 


Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը` Blog.zocdoc կայքի

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar