- 25.04.2015
- 721 Просмотр
- 0 Комментариев
Որոշակի կանոն, թե երբ է հարկավոր սկսել օգտվել տարիքային նշանի մասին վկայող anti-age կրեմներից, գոյություն չունի:
Գործել հարկավոր է իրավիճակից ելնելով, իսկ ավելի ճիշտ՝ կոսմետոլոգի խորհուրդներից ելնելով:
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս կրեմի գնման ժամանակ առաջնորդվել ոչ միայն պիտակով, այլև սեփական մաշկի առանձնահատկություններով:
Առավոտյան հայելու դիմաց կանգնեք և ուշադիր նայեք ձեր դեմքին: Եթե ինչ-որ հատվածներում այն յուղոտ է, ինչ-որ տեղերում՝ չոր, ուրեմն ձեր մաշկը պատկանում է խառը տիպին: Եթե ամենուր մաշկը չոր է, ուրեմն ձեր դեմքի մաշկը չոր է, իսկ եթե դեմքը ամեն հատվածում յուղոտ է, ուրեմն մաշկը յուղոտ տիպին է պատկանում:
Եթե դրան գումարած՝ դեմքը կարմիր է, ու կան վառ արտահայտված կնճիռներ, ապա լավ է դիմել բժշկի, որը ձեզ համար կընտրի խնամքի համապատասխան միջոց:
Երկրորդ՝ մինչ նոր արտադրանքի օգտագործումը այն փորձեք ականջի հետևում ընկած հատվածի վրա: Լավ կլինի այն կիրառել քնելուց առաջ: Առավոտը կկարողանաք գնահատել արդյունքը. եթե հայտնվի գրգրռվածություն կամ մաշկի չորություն, ապա կրեմը ձեզ համապատասխան չէ:
Երրորդ՝ հետևեք խնամքի միջոցների պահպանման կանոններին ու դրանք տեղավորեք ննջարանում՝ մուգ պահարանի մեջ: Եթե սենյակում ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը, ապա կարող եք այն պահել սառնարանում:
Եվ վերջապես, կրեմ, լոսյոն, տոնիկ կամ խնամքի այլ միջոց քսեք նախապես մաքրված դեմքին:
Խորհուրդ է տրվում հիշել մի քանի հասարակ կանոններ.
1. Կրեմը լավ է ներծծվում, երբ այն տաք է, այդ իսկ պատճառով նախ տաքացրեք ձեռքերը՝ շփելով ափերը, մատների ծայրով վերցրեք կրեմը, մի քիչ խաղացեք կրեմի հետ ու քսեք մաշկին:
2. Գիշերային կրեմները հարկավոր է քսել քնելուց 1-2 ժամ առաջ, իսկ ավելորդ կրեմը մաքրեք անձեռոցիկով: Հակառակ դեպքում դա կարող է առաջացնել այտուց ու պարկեր աչքի տակ:
3. Շրթունքի վերևի հատվածում, հոնքերի միջև ու քունքերին աշխատեք կրեմ չքսել, այն կարող է խթանել մազերի աճը:
Նյութի աղբյուրը` Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.