- 07.03.2015
- 1837 Просмотров
- 0 Комментариев
Անցանկալի մազերը հեռացնելը շատ հաճախ վնասում է մեր մաշկը ` առաջացնելով գրգռվածություն, կարմրություն և բորբոքումներ: Բավական է հետևել մեր կողմից առաջարկվող հիգիենայի և խնամքի կանոններին և ունենալ նուրբ ու փափուկ մաշկ առանց ավելորդ մազերի:
Կա տարածված կարծիք, որ էպիլյացիայից հետո պետք է քսել տալկ: Իրականում տալկը պետք է քսել մազահեռացումից առաջ: Կարելի է տալկի մեջ լցնել մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ: Դրանով Դուք կապահովագրեք Ձեր մաշկը բորբոքումներից, քանի որ թեյի ծառի յուղը հակաբորբոքային էֆեկտ ունի: Տալկը թեթևակի շերտ կստեղծի, որը կպաշպանի ձեր մաշկը մազահեռացման տարբեր միջոցների ուղղակի ազդեցությունից: Իսկ եթե տալկը քսեք մազահեռացումից հետո, այն կարող է հայտնվել մազի ֆոլիկուլայի մեջ և առաջացնել միկրովնասվածքներ:
Հաջորդ բնական անտիբիոտիկը , որը պաշտպանում է մեր մաշկը գրգռվածություից, քրքումն է: Քրքումը բացել տաք ջրով, մինչև թանձր մածուկի ստացումը: Էպիլյացիայից 10-15 րոպե հետո ստացված մածուկը քսել էպիլյացիա արած հատվածներին: Կարելի է ծածկել նաև պոլիէթիլային թաղանթով: Պահել 15-20 րոպե: Լվանալ տաք ջրով: Քրքումը մաշկին տալիս է թեթեևակի դեղին գույն: Այդ գույնը կարելի է չեզոքացնել կեֆիրով կամ թթվասերով: Քրքումը լվանալուց հետո այդ հատվածները ուղղակի սրբել թթվասերով կամ բնական կեֆիրով:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.