Главное меню
Չափազանց շատ քնելու ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Քնելը չափազանց հաճելի է: Ցավոք, չափից շատ հաճելի բանը կարող է նաև վնասակար լինել:

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ չափից շատ քնելը վտանգավոր է մի քանի տեսանկյունից: Նախ և առաջ շատ քնելիս հոգնածություն ենք զգում, քանի որ խախտվում է  մեր բիոլոգիական ժամացույցը , որն էլ սկսում է բջիջներին անհասկանալի ազդանշաններ ուղարկել պատճառ դառնալով ուժեղ հոգնածության զգացողության:  Ավելին, շատ քնելը կարող է գլխացավ առաջացնել, քանի որ  ազդում է ուղեղի նեյրոտրանսմիտորներին:

Շատ քնելն ասոցացվում  է այնպիսի հիվանդույթունների հետ, ինչպիսիքն են դիաբետը, ճարպակալումը, դեպրեսիան և սրտային հիվանդությունները: Դեռ հստակ չէ, արդյոք այս խնդիրների հիմքում հենց շատ քնելն է, սակայն կորելացիան հստակ է:

 

Չափազանց շատ քնելը  կարող է խոսել նաև  հիպերսոմնիա կոչվող հիվնադության մասին, որի ախտանիշներն են տագնապը, ախորժակի կորուստը, անհանգստությունը, հիշողության վատացուm: Հիպերսոմնիակը անընդհատ հոգնած է և կարող է քնել օրվա ընթացքում :

Այսպիսով, ինչքան քնելն է չափից շատ: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս 7-9 ժամ քնել, սակայն այս թիվը նույնիսկ միևնույն մարդու մոտ կարող է տատանվել կախված տարիքից, կենսակերպից ու առողջությունից: Քնի պահանջը կարող է մեծանալ օրինակ, հիվանդությունից հետո վերականգնման շրջանում, կամ պարզապես ժամայինյ գոտին փոխելիս:

 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar