- 10.03.2015
- 702 Просмотра
- 0 Комментариев
Գեղեցիկ և սպիտակ ատամները զարդարում են կնոջը՝ հաղորդելով նրան գրավչություն զրուցակցի աչքերում: Նման եզրակացության եկել են գիտնականները, և մենք չենք կարող չհամաձայնվել նրանց հետ: Ժպիտը հոլիվուդյան դարձնելու համար մասնագետները առաջարկում են երեք արդյունավետ մեթոդ, սակայն նախքան որոշում կայացնելը ծանրուկշիռ արեք դրանց դրական և բացասական կողմերը:
Սպիտակեցում
Ատամների դեղին փառը, որը շատ հաճախ ծխող, սուրճ և թեյ սիրող կանանց անբաժան ուղեկիցն է, այսօր շատ է հանդիպում: Շատերն ընկալում են այն որպես միայն գեղագիտական խնդիր, սակայն հեռացնել այն անհրաժեշտ է՝ առաջին հերթին առողջության նկատառումներից ելնելով, քանի որ դրանք բարենպաստ պայմաններ են ստեղծում բակտերիաների բազմացման համար: Այն հանգեցնում է պարադոնդիտի, կարիեսի և ատամների փչացմանը:
Ինչպե՞ս է իրականացվում
Ատամնաբուժական կլինիկայում ատամների սպիտակեցմանը հասնում են հատուկ սարքի, ուլտրաձայնի կամ մածուկների միջոցով: Ստացված արդյունքը կարելի է պահպանել նաև տանը, ինչի համար պետք է գնել սպիտակեցնող ատամի մածուկ:
Ի՞նչ է հարկավոր իմանալ
Ատամների սպիտակեցումը հնարավոր է միայն կարիոզի բուժումից հետո: Այդ դեպքում ձեր ատամները իսկապես կլինեն սպիտակ և առողջ: Հաշվի առեք նաև, որ տնային սպիտակեցնող մածուկները պիտանի չեն ամենօրյա խնամքի համար, և առավելագույնը օգտագործեք դրանք շաբաթական երկու անգամ ատամի էմալը չվնասելու համար:
Անթերի ձև. վինիր
Թանկ, բայց կատարյալ ատամներ ստանալու արդյունավետ միջոց է վինիրի տեղադրումը: Այն կերամիկայից պատրաստված բարակ թաղանթ է, որը փակում է ատամի դիմացի կամ ետևի կողմը: Այդ կերպ թաքցնում են ատամի կառուցվածքի խնդիրները՝ ճաքերը, ատամների դիրքի թեթև անոմալիաները և այլն:
Ինչպե՞ս է իրականացվում
Ատամնաբույժը հարթեցնում է կոնկրետ ատամը և տեղադրում կերամիկայի բարակ շերտը:
Ի՞նչ է հարկավոր իմանալ
Մասնագետը պետք է լինի փորձառու: Ատամի մեջ օպտիմալ խորացումը 0.5 մմ է. ավել խորհուրդ չի տրվում: Եթե գործընթացը ճիշտ իրականացվի, ապա կստանաք գեղեցիկ ժպիտ առանց բացասական հետևանքների: Այն կարծիքը, որ վինարների տակ ատամներն ավելի շուտ են փչանում, իրականությանը չի համապատասխանում:
Բրեկետ համակարգեր
Դեռևս վերջերս բրեկետներ կրում էին միայն երեխաներն ու դեռահասները: Այն կրելը համարվում էր ինչ-որ ամոթալի բան, իսկ այժմ այն կարելի է տեսնել նույնիսկ չափահաս մարդու բերանում: Ատամների ձևը փոխելը հնարավոր է գրեթե ցանկացած տարիքում: Բրեկետ համակարգերի տարատեսակները զարմացնում են իրենց նուրբ աշխատանքով և դիզայնով: Ատամնաբույժը կարող է առաջարկել ձեզ արծաթագույն, փայլերով, ոսկե թիթեռներով կամ գունավոր քարերով բրեկետներ: Բավարարվում է հաճախորդի յուրաքանչյուր քմահաճույքը:
Ինչպե՞ս է իրականացվում
Բրեկետ համակարգը անշարժ կառուցվածք է՝ հարթեցնելու համար ատամների շարքը: Բերանի խոռոչում տեղադրվելուց հետո այն մշտական ճնշում է գործադրում պարոդոնտի և ոսկրային հյուսվածքի վրա: Որոշ ժամանակ անց ատամը հայտնվում է ցանկալի դիրքում: Կոնկրետ ատամի համար դիրքի անվտանգ փոփոխությունը առավելագույնը 4 մմ է, այլապես կարող են առաջանալ խնդիրներ:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.