Главное меню
Հարթաթաթություն. ինչպե՞ս հեշտացնել կյանքն այս խնդրի առկայության դեպքում

Հարթաթաթությունը ոչ միայն ոտնաթաթի տեսքի փոփոխություն է, այլ նաև անհարմարություն, որը հղի է բարդություններով: Դրանցից են ողնաշարային հիվանդությունները` ողերի ճողվածքները, ծռումը,  օստեխոնդրոզը, ռադիկուլիտը, կոնքոսկրի հիվանդությունները` կոքսարթրոզը, ինչպես նաև ծնկահոդի հիվանդությունները`  մենիսկի բորբոքումը, ձևախեղող արթրոզները, ծնկի հոդախախտը: Թվարկված հիվանդություններից բացի, հաճախ հարթաթաթության հետևանքով առաջանում են հենց թաթի հիվանդություններ.օրինակ` կոշտուկներ, կրունկի ճաքեր, մատների ծռում, նևրոզ: 

Սակայն  միշտ չէ, որ ոտքերում ծանրության զգացումն ու մկանային ցավը  հարթաթաթության ախտանշաններ են:

 

Հարթաթաթությունը, բոլոր հիվանդությունների նման, համալիր բուժում է պահանջում: Պետք է կանոնավոր կերպով զբաղվել հատուկ մարմնամարզությամբ, հաճախել մերսման պրոցեդուրաների ու հատուկ կոշիկներ հագնել: Դրանք պետք է կիպ գրկեն ոտքերը, ունենան ճկուն ներբան ու ցածր կրունկ: 

 

Խորհուրդ է տրվում կոշիկի մեջ օգտագործել հատուկ միջադիր-սուպինատորներ:

 

Օգտակար է ավազի վրա կամ էլ նոսր ջրում ոտաբոբիկ քայլելը, ցատկոտելն ու սպորտային խաղեր խաղալը: 

 

Խորհուրդ է տրվում.

 

-Կանգնել ոտնաթաթերի վրա ու այդ դիրքով 20-30 վայրկյան քայլել: Դրանից հետո ձեռքերը դնել գոտկատեղին  ու քայլել նույնքան ժամանակ: Ոտքի մատները ծալել , ձեռքերը` կոնքին, քայլել ներբանների արտաքին կամարին հենվելով` 20-30 վայրկյան:  Ներբանի տակ թենիսի գնդակ հարմարեցնել ու նույն դիրքով քայլել   ևս մի քանի վայրկյան:

 

-Պառկել փորի վրա, ձեռքերն առաջ մեկնել ու մեջքն ուղղել: Դրանից հետո  գլուխը, ձեռքերն ու ոտքերը միաժամանակ հատակից բարձրացնել ու այդ դիրքում մնալ 5-7 րոպե: Պառկել մեջքի վրա այնպես, որ  ոտքերի ու հատակի միջև ստացվի 45 աստիճան անկյուն, այս դիրքը պահպանել 3-5 րոպե, ապա կրկնել 4-6 անգամ: 

 

 

Նյութի աղբյուրը՝ http://www.doctors.am/hy/Flatfoot

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar