Օգտվելով առիթից, փորձեմ մի բան ասեմ այն մարդուն, ով գնահատել է իմ արարքը և բարձրաձայնել, գրելով ինձ։ Ես ունեմ մի խումբ, որը կոչվում է <<Հաղթող սերունդ>>։ Խմբի նպատակն է կերտել ազատ, անկախ, ինքնիշխան, արժանապատիվ, հզոր Հայաստան։ Հայաստան որտեղ չի լինի արտագաղթ, և յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա ՄԱՐԴ իր հայրենիքում։ Խումբը կազմված է երիտասարդ հեղափոխականներից, ովքեր իրենց մտքում կատարել են արժեքների հեղափոխություն և հիմա պատրաստ են պայքարել հանուն վեհ արժեքների և գաղափարների։ Խմբում դեռ շատ թերի բաներ կան, նոր բացված է, բայց շատ անդամների քննարկումների և որոշումների շնորհիվ այն կստանա լիարժեք տեսք։ Եթե դու պատարս ես պայքարել հանուն վերոնիշյալ արժեքների, հանուն արդարության, հանուն հայրենիքի, ապա կարծում եմ այս խումբը քեզ կհետաքրքրի։ Մենք կուսակցական չենք, բայց միշտ կարտահայտենք մեր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը ամեն հարցում։ Հունիսի 16-Ին ժամը 19:00-ին ազաության հրապարակում հավաքվում ենք երիտասարդներով, ում խումբը հետաքրքրել է և ցանկություն են ունեցել ավելի լավ ծանոթանալու գաղափարախոսության հետ։ Եթե քեզ նույնպես հետաքրքրեց, կարրող ես վաղը գալ և շատ հարցերի պատասխաններ կստանաս։
Շնորհակալություն։
ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.