Главное меню
Առաջին օգնություն քթային արյունահոսության դեպքում

Տուժածին պետք է նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ: Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ: Այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը:

Առավել ազդեցիկ մեթոդ է քթի խոռոչի տամպոնավորումը ջրածնի 3%-անոց գերօքսիդով կամ պարզապես սառը ջրով թրջված բինտով կամ բամբակյա վիրախծուծով: Արյունահոսող քթի խոռոչ է մտցվում վիրախծուծը և այն սեղմվում մատներով: Քթի շրջանում կարելի է դնել սառցե պարկ կամ սառը ջրով թրջված կտոր՝ այն այդ վիճակում պահելով 10-20 րոպե:

Պետք է համոզվել, որ արյունահոսությունը չի շարունակվում դեպի քիթ-կոկորդային հատված. դրա համար պետք է զննել հիվանդի բերանի խոռոչը կամ խնդրել հիվանդին մի քանի անգամ թքել՝ համոզվելու համար, որ թուքը չունի արյան գույն: Վիրախծուծը զգուշորեն հանվում է՝ այն նախապես թրջելով սառը ջրով:

Պետք չէ տուժածին պառկեցնել հորիզոնական դիրքով կամ ուժեղ հետ տանել նրա գլուխը, քանի որ արյունը հայտնվելով ըմպանում կարող էփսխում առաջացնել:
Եթե  անկախ բոլոր ջանքերից արյունը շարունակում է ուժեղ հոսել, ապա պետք է կանչել շտապ օգնություն:

 նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar