- 18.03.2015
- 383 Просмотра
- 0 Комментариев
Որակյալ քուն՝ բարձր լիբիդո
Գինեկոլոգ, պրոֆեսոր Դեվիդ Քալմբախը 171 կանանց շրջանում հետազոտություն է անցկացրել, որպեսզի հասկանա, ինչ կապ կա քնի և կանանց մոտ սեռական ցանկության միջև: Համաձայն հետազոտության այն կանայք, որոնք քնում են 7-9 ժամ 14 տոկոսով ավելի բարձր սեռական ակտիվություն են ունենում, քան այն կանայք, որոնք թեկուզ մեկ օր անքնություն են ունեցել:
Գինեկելոգը նշում է, որ այն կանայք, որոնք բավականաչափ հանգստանալու ու քնելու հավանականություն ունենում, երկու անգամ ավելի է նվազում սեռական ակտիվության հետ խնդիրները: Նրանց լիբիդոն,տարիքին զուգահեռ կրկնակի անգամ ավելի բարձր է լինում համեմատած այն կանանց հետ, ովքեր այս կամ այն խնդիրներով ավելի քիչ են քնում:
Միաժամանակ գինեկոլոգը նշում է, որ չափից ավելի քնելը չի նպաստում լիբիդոյի՝ սեռական ցանկության, բարձրացմանը: Պետք է քնել այնքան, որքան օրգանիզմին անհրաժեշտ է ամբողջությամբ հանգստանալու համար:
Մեկ այլ հետազոտություն պարզել է, որ տղամարդու անբավարար քունն իր հերթին ազդում է տեստոստերոնի արտադրության վրա: Եթե տղամարդը շաբաթվա կտրվածքով, թեկուզ 3 օր նորմալ քուն չունենա, ապա տեստոստերոնի արտադրությունը նվազում է 3-4 անգամ, ինչի արդյունքում ընկնում է նաև սեռական ցանկության մակարդակը:
Նյութի աղբյուրը՝ aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.