Главное меню
5 միջոց ոտքերի տհաճ հոտի դեմ

Ոչ մեկ չի ասում, որ մեր ոտքերը պետք է բուրեն, ինչպես «Chanel №5»-ը, և, բնականաբար, նույնիսկ ամենալավ խնամված ոտքերը քրտնում են երկար ժամանակ կաշվե կոշիկներում գտնվելուց հետո: Սակայն, եթե դուք տհաճ հոտ եք զգում, երբ հանում եք ձեր գուլպաները, ապա, ամենայն հավանականությամբ, ամբողջ խնդիրը սնկային բակտերիաների մեջ է, որոնք աճում և բազմանում են ձեր ոտքերի վրա: Եվ դրա դեմ պետք է որևէ կերպ պայքարել, իսկ թե ինչպես դա անել, մենք ձեզ կպատմենք:

Բժիշկների խոսքերով սնկերի և բակտերիաների նման գաղութներն իրենց առավել լավ զգում են մութ, խոնավ միջավայրում. օրինակ՝ մեր կոշիկների մեջ: Այդ պատճառով էլ ձմեռը «հոտավետ ոտքերի» շրջան է: Մեր ոտքերի համար վտանգ է ներկայացնում նաև փակ ամառային կոշիկը, հատկապես, եթե այն կրում ենք առանց գուլպաների, ինչը հիմա շատ նորաձև է: Նման կոշիկներում, լինեն դրանք սպորտային, թե բարձրակրունկ, ոտքերն ամբողջ օրը գտնվում են քրտնած վիճակում, որտեղ հիանալի բազմանում են բոլոր հնարավոր բակտերիաները, միկրոբները և սնկերը: Ահա 5 եղանակ տհաճ հոտից ազատվելու համար:

  1. Մի քայլեք առանց գուլպաների

Այս կետը բոլորին արդեն վաղուց հայտնի է, սակայն հիշեցնենք ևս մեկ անգամ. մեր ոտքերի թաթերի վրա ավելի շատ քրտնագեղձեր կան, քան մարմնի ցանկացած այլ մասում: Իհարկե, գուլպաները պետք է փոխել ամեն օր, ընդ որում երբեմն կարելի է կրել բրդյա և նույնիսկ սինթետիկ գուլպաներ, որոնք, սակայն, նախատեսված են քրտինքի հեռացման համար:

  1. Թեյով լոգանք ոտքերի համար

Եթե ձեր ոտքերը շատ ուժեղ են բուրում, ապա պատրաստեք թեյով թուրմ և դրա մեջ պահեք ոտքերը ամեն օր 20 րոպե: Թեյի այդ տեսակը պարունակում է հատուկ թթուներ, որոնք սպանում են բակտերիաներին, միկրոբներին և նպաստում են մաշկի ծակոտկենների նեղացմանը, ինչը թույլ է տալիս ունենալ չոր և քիչ բուրող ոտքեր: Դրա համար վերցրեք կես լիտր եռացրած ջուր, սև թեյ և մի մոռացեք սառեցնել այն, մինչ ոտքերը ջուրը մտցնելը:

  1. Սփրեյ և պուդրա ոտքերի համար

Ոտքի հակաբակտերիալ սփրեյը լավագույն ընկեր է նրանց համար, ովքեր տառապում են ոտքի թաթի վատ բուրմունքից: Կարող եք օգտագործել նաև հակաբակտերիալ պուդրա, որը ոչ միայն կազատի տհաճ հոտից, այլև կհաղորդի ոտքերին չորություն: Այս միջոցները կարելի է քսել նաև կոշիկի վրա՝ մինչև այն հագնելը:

  1. Հաճախ փոխեք կոշիկները

Նույն կերպ, ինչպես և դուք ամեն օր փոխում եք ձեր ներքնազգեստը կամ ջինսը, հարկավոր է փոխել կոշիկները, քանի որ դրանք պետք է օդափոխվեն և չորանան: Իսկ եթե դուք հաճախում եք ֆիթնես ակումբ, ապա գնեք 2 զույգ սպորտային կոշիկներ, որպեսզի փոխեք դրանք:

  1. Ազատություն ոտքերին

Այնտեղ, որտեղ հնարավոր է, հաճախ հանեք կոշիկները՝ տանը, աշխատանքում սեղանի տակ, ավտոմեքենայում, բայց իհարկե ոչ հասարակական տրանսպորտում: Այդպես դուք թույլ կտաք ոտքերին չորանալ և պայքարել սնկի ու զանազան բակտերիաների դեմ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar