Главное меню
Ինչպես ենք մենք ծախսում կալորիաներ

 Գեղեցիկ կազմվածք ուզում են ունենալ գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են ցանկանում անցնել հատուկ սննդակարգի և զբաղվել սպորտով, որպեսզի այրեն անցանկալի կալորիաները: Մեր օրգանիզմը շատ բարդ համակարգ է և այն ունի կալորիաներ ծախսելու հրաշալի ֆունկցիա: Դուք ծախսում եք կալորիաներ առանց որևէ ջանք գործադրելու:

Առողջ քուն

Շատ հաճախ խոսվում է այն մասին, որ առողջ քունը դրական է ազդում օրգանիզմի վրա. այն թարմացնում է մաշկը, կարգավորում նյութափոխանակությունը, վերականգնում է ուժերը և այլն: Բացի այդ, առողջ քունը նպաստում է կալորիաների կորուստին: Մի ժամ ավել քնելը Ձեզանից “կխլի” 60 կկալ:

Մազերի հարդարում

Այժմ առավոտյան մազերի հարդարումը կլինի պակաս հոգնեցնող և ձանձրալի: Այն Ձեզ կպարգևի բավականություն, քանի որ հարդարման պրոցեսի մեկ ժամվա ընթացքում կկորցնեք 140կկալ:

Համակարգչով տեքստ հավաքել

Մեզանից շատերն օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առաջ: Նախկինում սոցցանցերում շփումը կամ աշխատանքի համար տեքստեր հավաքելը ժամանակի կորուստ էր համարվում: Այժմ այն ունի իր դրական կողմը: Մեկ ժամվա ընթացքում Դուք կկորցնեք 140կկալ, գումարած դրան 60կկալ, որը ծախսվում է նստած ժամանակ:

Բարձրաձայն ընթերցանություն

Հետաքրքիր փաստ. մեկ ժամ բարձրաձայն ընթերցանությամբ Դուք կարող եք կորցնել մինչև 90կկալ: Եթե սիրում եք ընթերցել, կարող եք համադրել հաճելին օգտակարի հետ:

Պար

Պարը և առհասարակ ակտիվ ապրելակերպը ամենակարճ ուղին է դեպի երանելի կառուցվածքը: Եթե չեք սիրում սպորտով զբաղվել, կարող եք պարզապես միացնել սիրված ակտիվ ռիթմերը և պարել: Մի ժամվա պարի ընթացքում կծախսեք մոտ 200-400կկալ:

 

Նյութի աղբյուրը՝  Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar