Главное меню
Ինչու է միսը անհրաժեշտ երեխայի սննդակարգում և ինչ կլինի դրա բացակայության արդյունքում

Ճիշտ սնվելը կարևոր է յուրաքանչյուր տարիքում առողջ մնալու համար: Հատկապես երեխաները պետք է ուտեն  ամենաօգտակարն ու ամենահամեղը: Այս կարծիքը տարածված է շատերի մոտ:  Բայց ինչ է պետք անել, եթե առողջ սնվելու մասին ձեր  պատկերացումները   չեն համապատասխանում, այսպես ասած, առողջապահական նորմերին:

Սպիտակուցների պակաս

Գոյություն ունեն  անփոխարինելի սնուցիչներ, որոնք  նույնիսկ դիետաների հետևելու ժամանակ չպետք է բացակայեն մեր սննդակարգից: Դրանցից շատերը մտնում են մսամթերքի բաղադրության մեջ: Այդ օգտակար նյութերի պակասն օրգանիզմում պետք է պարբերաբար  լրացնել:

Սա հատկապես կարևոր է մանկահասակ երեխաների համար, քանի որ աճի և զարգացման գործում դրանց դերը մեծ է, այսինքն մսի օգտագործումը երեխաների համար ավելի կարևոր է, քան մեծահասակների:   Դրանց  պակասը կարելի է լրացնել՝ ուտելով միս, ձուկ, թռչնամիս: Երեխաների սննդակարգից մսամթերքը հանելու դեպքում թուլանում է նրանց դիմադրողականությունը, մկանները լավ չեն զարգանում: Բուսակերները կարծում են, որ սպիտակուցների պակասը հնարավոր է լրացնել սննդակարգում օգտագործելով ընդեղեն, սոյա և կաթնամթերք: Այո, դա հնարավոր է, միայն թե մեծահասակների դեպքում, այլ  ոչ թե երեխաների:

Ճարպերի անհավասարակշռություն

Ճարպաթթուները նույնպես անփոխարինելի են  օրգանիզմի համար և խիստ անհրաժեշտ: Բուսակերների կարծիքով բուսական ճարպերն ավելի օգտակար են, քան կենդանականը: Այս հարցում ևս նրանք չեն սխալվում, միայն թե երեխաների համար  պետք է ավելի շատ օգտագործել կենդանական ճարպեր. դա նրանց օրգանիզմի համար ավելի օգտակար է:

Բանն այն է, որ բուսական ճարպերի բաղադրության մեջ ավելի շատ կա օմեգա 6 և ավելի քիչ օմեգա 3 ճարպաթթուներ: Երկուսն էլ շատ կարևոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

Վիտամինային անբավարարություն

Բուսակերները հիմնականում ունենում են վիտամին  D-ի անբավարարություն: Նույնիսկ այն երեխաները, ովքեր պետք է ունենան որոշակի սննդային սահմանափակումներ, հիմնականում աշնանը և ձմռանը վիտամին  D-ի ընդունման անհրաժեշտություն են ունենում: Բուսակերները դրա անհրաժեշտությունն ունենում են տարվա բոլոր ամիսներին:  Բուսական ճարպերի մեջ բացակայում է վիտամին  B12-ը, որիպակասը օրգանիզմում կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ` անեմիա, նյարդային խանգարումներ և այլն: Վիտամինային  այս խմբի պակասը արտահայտվում է ցրված սկրելոզով, այսինքն հիմնական ախտանիշը դա է:

Հանքանյութերի պակաս

Բուսական սննդի կողմնակիցները իրենց երեխաների համար ստեղծում են ևս մեկ խնդիր: Այդպիսի սննդակարգը  հանգեցնում է նաև հանքանյութերի պակասի, դրանցից հիմնականը երկաթն է: Ճիշտ է մսամթերքի մեջ այն շատ չէ, սակայն ինչ-որ չափով լրացնում է դրա պակասը:  Երկաթի պակասը դառնում է անեմիայի զարգացման պատճառ: Այս խնդիրն արտահայտվում է քաշի կորստով և թթվածնի պակասով: 

Իդեալական սննդակարգ երեխաների համար

Երեխաների սննդակարգում բուսական սննդի պակասը կարելի է լրացնել հետևյալ սննդատեսակներով`

·         Միրգ, հատապտուղներ, բանջարեղեն, ընկույզ

·         Հավկիթ, կաթնամթերք, բիոհավելումներ, դեղատնից գնված վիտամիններ

Եթե ծնողները գտնում են, որ իրենց երեխան ստանում է վիտամինների, հանքանյութերի անհրաժեշտ չափաբաժին և պետք է այնուամենայնիվ օգտագործի ոչ կենդանական սնունդ, հիմնականում սնվի բուսական սննդատեսակներով, ապա այս դեպքում  պետք է անպայման խորհրդակցել մանկաբույժի և սննդաբանի հետ:

 

 

·

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar