- 18.03.2015
- 599 Просмотров
- 0 Комментариев
Ոչ բավարար հիգիենիկ պայմանների պատճառով տարեկան 500.000 երեխա մահանում է մինչև մեկ ամսեկան դառնալը
WaterAid կազմակերպությունն ու Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը նոր զեկույցներ են հրապարակել, համաձայն որոնց, ոչ բավարարա հիգիենիկ պայմանների ու մաքուր ջրի բացակայության պատճառով զարգացող երկրներում տարեկան կես միլիոն մեկ ամիսը չբոլորած երեխա է մահանում:
WaterAid-ի զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից մեկը մահանում է, քանի որ չկա մաքուր ջուր երեխային խնամելու և լողացնելու համար:
Նույն զեկույցի համաձայն, Աֆրիկական երկրներում մինչև մեկ ամսեկան երեխաները 30 անգամ ավելի շատ են ենթարկվում տարատեսակ բացիլների ու վարակների հարձակմանը, քան զարգացած երկրներում: Որպես օրինակ, զեկույցը նշում է, որ ասենք Սիերա Լեոնեյում յուրաքանչյուր 21-րդ մոր երեխան մահանում է մինչև մեկ ամսեկան դառնալը, իսկ ԱՄՆ-ում՝ յուրաքանչյուր 2958-րդը:
Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը միաժամանակ հրապարակել է մեկ այլ զեկույց, որի համաձայն, աշխարհի բնակչության 38 տոկոսին հասանելի չէ մաքուր ջուրը, 35 տոկոսը չունի ջուր և օճառ լվացվելու և լողանալու համար, 19 տոկոսը ապրում է սանիտարահիգիենիկ պայմանների բացարձակ բացակայության պայմաններում:
Հայաստանում 2013-ին նվազել է մանկամահացության ցուցանիշը 9.9 պրոմիլով, որը 2 անգամ ավելի է ԱՊՀ երկրների շրջանակում, բայց միևնույն ժամանակ 2 անգամ պակաս է Եվրոպական երկրների համեմատությամբ:
0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը 1000 կենդանի ծնունդից 2013-ին առաջին անգամ ցածր է 10 պրոմիլլեից և կազմում է 9.8 տոկոս։ Մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում նվազել է շուրջ 16%-ով (2011-ին՝ 11.6 տոկոս, 2012-ին՝ 10.07 տոկոս և 2013-ին 9.8 տոկոս):
Մանկական համացության ցուցանիշները Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում նվազել են Մասնավորապես 1990 թվականից մինչև 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է 47 տոկոսով: Սակայն վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել: Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով:
Տարրական հիգիենայի կաննոների պահպանման դեպքում մահացության դեպքերը հնարավոր է կրճատել, վստահեցնում են մասնագետների: Մասնավորապես երեխաների պարագայում, դրանք պետք է խստորեն պահպանել՝ պարբերական լվացումներ կատարել, ախտահանել երեխայի շրջակա միջավայրը, չօգտագործել թունաքիմիկատներ, այլ թունավոր տարրեր պարունակող հիգիենիկ պարագաներ:
Նյութի աղբյուրը՝ aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.