- 04.03.2015
- 716 Просмотров
- 0 Комментариев
Կան մի քանի վիճելի հարցեր, որոնք երբեք չեն ունենա միանշանակ պատասխան: Այդպիսի հարցերից մեկն էլ հավկիթի օգտակար կամ վնասակար լինելու հարցն է: Տարբեր մարդկանց մոտ կարծիքները տարբեր են, մասնագետները նույնպես տարակարծիք են: Մի մասն ասում է, որ այն նույնքան վտանգավոր է, որքան ծխախոտը, մյուսների կարծիքով հավկիթը պարունակում է որոշակի միկրոէլեմենտներ, որոնք այնուամենայնիվ անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Aroxj.am-ը ներկայացնում է հավկիթի օգտակար և վնասակար հատկանիշները:
Դեղնուց
Դեղնուցի վնասակար բաղադրիչները երկուսն են՝ խոլեստերինը և ճարպերը:Սկզբում պետք է հասկականք, թե ինչ չափաբաժնով խոլեստերին ենք ընդունում դեղնուց ուտելիս: Խոլեստերինի մեծ քանակությունն իրականում կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Այն յուրաքանչյուր օր մեր օրգանիզմին անհրաժեշտ է շատ փոքր քանակությամբ : Նորմայում օրվա ընթացքում սննդակարգում ներառված խոլեստերինի քանակը կարող է լինել 300 մգ: Դա համապատասխանում է հավկիթի երկու դեղնուցի մեջ պարունակովող խոլեստերինի քանակին: Պետք է չմոռանանք, որ խոլեստերինի որոշակի չափաբաժին կա նաև մյուս մթերքների մեջ: Ընդ որում, սննդատեսակների մեջ այն պարունակվում է 50-100 մգ չափով, որը օրգանիզմին որևէ ձևով չի վնասի: Հավկիթի դեղնուցն իր մեջ պարունակում է է նաև որոշակի քանակությամբ ճարպեր, որոնց կարիքը նույնպես օրգանիզմն ունի: Միջին չափի դեղնուցն իր մեջ պարունակում է 5 գրամ ճարպ, որը մոտավորապես կազմում է օրվա ճարպերի ընդունման կանանց մոտ 5 %-ը, իսկ տղամարդկանց մոտ՝ 3 %: Հավկիթի դեղնուցն իրականում այդքան էլ վնասակար չէ մեր օրգանիզմի համար, եթե այն ուտում ենք սահմանափակ քանակությամբ:
Սպիտակուց
Քիչ կալորիական է հավկիթի սպիտակուցը: Այն օրգանիզմի համար անհրաժեշտ է հատկապես նյարդային համակարգի ազդակների փոխանցման, բջիջների ստեղծման, հորմոնների, լեղու և ոսկորների ձևավորման համար:1-6 տարեկան երեխաներին բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական ուտել 1-2 հավկիթ, իսկ մեծահասակներին՝ Հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն ունեն անփոխարինելի ամինաթթուներ, 12 վիտամին և բազմաթիվ միկրոէլեմենտներ, այդ թվում և հզոր հակաօքսիդանտ՝ սելեն, ինչպես նաև կալցիումի և երկաթի օրական 3% նորման: Այն մարդիկ, ովքեր պարբերաբար հավկիթ են օգտագործում սննդակարգում, նրանց մոտ շատ քիչ է օնկոլոգիական, Ալցգեյմերի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, նրանց մոտ հազվադեպ են լինում ոսկորների հետ կապված խնդիրներ, իսկ ատամներն ավելի ամուր են:
Վերջերս մասնագետները եկել են այն եզրահանգման, որ նրանք, ովքեր ձու են ուտում նախաճաշին, 65 տոկոս ավել քաշ են կորցնում, քան նրանք, ովքեր նախաճաշին օգտագործում են նույն կալորիականությամբ այլ սնունդ: Կերեք նաեւ դեղնուցը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դեղնուցի ճարպը կարեւոր է հագեցվածության զգացողություն ապահովելու համար: Հավկիթի հանքային աղերի եւ սննդանյութերի օգտակար հատկությունները գերազանցում են նրա խոլեստերինի ազդեցությանը: Մասնագետներն ասում են, որ պետք չէ չարաշահել հավկիթի օգտագործումը մեր սննդակարգում, սակայն նաև խորհուրդ չիտրվում հրաժարվել այս հրաշալի մթերքից: Մեկ ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ ձվի դեղնուցը` 300 մգ խոլեստերին:Ընդհանուր առմամբ՝ օրական խոլեստերինի օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ը:
Նյութի աղբյուրը` Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.