- 02.03.2015
- 862 Просмотра
- 0 Комментариев
Եթե պետք է արագ երկարացնել մազերն ու դրանց անհավանական փայլ ու ծավալ հաղորդել, ապա սա ձեզ համար է:
Ինչպես գիտեք, ժելատինը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ուստի տարօրինակ չէ, որ այս դիմակը հենց «ժելատինային» է կոչվում: Եվ այսպես, դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`
– 1 ճաշի գդալ ժելատին
– 3 ճաշի գդալ տաք ջուր
– 1 թեյի գդալ շամպուն
Ժելատինը բացել տաք ջրով, լավ խառնել, այնպես, որ գնդիկներ չլինեն, թողնել, որ մի-փոքր մնա: Երբ ժելատինը կուռչի, ավելացրեք շամպունը: Դիմակը քսել մազերին, ծածկել պոլիէթիլենային փաթեթով: Թողնել 20-30 րոպե, որից հետո լավ լվանալ մազերը: Դուք կտեսնեք, թե մազերն ինչպես կփայլեն և ծավալ կստանան:
Շատերը մազերի և եղունգների աճի համար ժելատինը նաև ներս են ընդունում: Եվ այս իսկապես ամրապնդում է եղունգներն ու մազերը:
Աղբյուրը` http://mypage.am/news/news.php?id=2170...
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.