Главное меню
Ալոե Վերայի բուժիչ հատկությունները

Ալոե վերան հայտնի է մաշկի վրա ունեցած իր բարերար ազդեցությամբ, և դա է պատճառը, որ այժմ կան ալոե վերայի հիմքով խնամքի ժամանակակից բազում միջոցներ: Բացի կոսմետիկ հատկություններից, այն ունի բուժիչ հատկություններ ևս: Եթե Ձեր տանն ունեք ալոե վերա բույս, պարզեք, թե ինչպես կարելի է այն օգտագործել կյանքի այս կամ այն պարագայում:

Ալոե վերան կարող է բուժել այրվածքներ, և խոսքը միայն արևայրուքի մասին չէ: Պահեք սառնարանում մեկ-երկու ալոե վերայի տերև և, եթե ստացել եք այրվածք, կտրեք տերևը մեջտեղից և դրեք վերքի վրա: Այն կհանգստացնի ցավը և զգալիորեն կնվազեցնի այրվածքը:

Ալոե վերան հիանալիորեն փափկեցնում է կոկորդը: Ձեզ անհրաժեշտ է պարզապես խառնել ալոե վերայի հյութը ջրին և խմել այն թարմ վիճակում: Չնայած այժմ կան պատրաստի հյութեր, որոնք ոչ միայն օգտակար են, այլ նաև համեղ:

Ալոե վերան վիտամինների և հանքային նյութերի հիանալի աղբյուր է: Այն հարուստ է A, C, E, B1, B2, B3, B6, B12 վիտամիններով, ֆոլաթթվով, մի շարք հանքային նյութերով և ամինոթթուներով: Նման վիտամինային կոմպլեքսը կարող է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սնուցմամբ՝ առանց սննդային հավելումների օգտագործման: Բացի այդ, ալոե վերան իջեցնում է խոլեստերինն արյան մեջ և կարգավորում արյան շրջանառությունը:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar