- 17.03.2015
- 732 Просмотра
- 0 Комментариев
Եթե հետևում եք Ձեր առողջությանը և հոգ եք տանում Ձեր օրգանիզմի մասին, ճիշտ ժամանակն է պարզել, թե որոնք են լավագույն դետոքս հյութերը: Դետոքս հյութերը կօգնեն ազատվել տոքսիններից, մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից և թարմացնել մաշկը: Դրանք հիմնականում խմում են բեռնաթափման օրերին՝ արդյունքի հասնելու համար:
Խաղողի հյութ
Թարմ խաղողի հյութը պարունակում է վիտամին C, A և B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ և այլն: Նման վիտամինային կոկտեյլը մաքրում է արյունը, լյարդը, պահպանում է մաշկի առաձգականությունը, ինչպես նաև օգնում է պայքարել կրծքի քաղցկեղի դեմ:
Խնձորի հյութ
Թարմ խնձորի հյութն օգնում է կանխել աթերոսկլերոզի առաջացումը, լյարդի և միզուղիների հիվանդությունները, երիկամներում քարերի առաջացումը: Այն կարգավորում է աղիների աշխատանքը, ունի ցածր կալորիականություն, հեռացնում է օրգանիցմից տոքսինները: Խնձորի հյութը ամրապնդում է իմունային համակարգը և օգնում պայքարել ինֆեկցիաների դեմ:
Կանաչ կոկտեյլ
Լավագույն դետոքս հյութերից մեկը կանաչ սմուզին է, որը ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար: Կանաչ սմուզիի համար կարելի է օգտագործել սպանախ, վարունգ, հազար կամ նեխուր: Այս կոկտեյլը հեռացնում է ավելարդ հեղուկը և տոքսինները, պաշտպանում է լյարդը ծանր մետաղներից:
Մրգային սմուզի
Ձեր սիրելի մրգային սմուզին բացի համեղ լինելուց ունի հիանալի հատկություններ: Սմուզիի մեջ պահպանվում են մրգերի բոլոր վիտամինները և հանքային նյութերը: Առավել արժեքավոր է հատապտուղներից պատրաստված սմուզին, որը պարունակում է մեծ քանակությամբ անտիօքսիդանտներ:
Բազուկի հյութ
Բազուկը համարվում է լավագույն դետոքս մթերքը: Այն կարգավորում է մարսողությունը և արյան շրջանառությունը: Եթե նույնիսկ Դուք չեք օգտագործում բազուկի հյութ, օգտագործեք բազուկը ճաշերի և աղցանների մեջ:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.