- 11.03.2015
- 343 Просмотра
- 0 Комментариев
Մենք` աղջիկներս հավատացած ենք, որ ամեն ինչ գիտենք և կարող ենք ավելի լավ անել, քան տղամարդիկ: Մենք ավելի պատասխանատու ենք և հասուն, ավելի ռոմանտիկ և այլն: Սակայն իրականում կան բաներ, որ մենք կարող ենք սովորել հենց տղամարդկանցից:
- Արտահայտել էմոցիաները և մտքերը.
Տղամարդիկ սովորաբար ուղիղ են խոսում, առանց ակնարկների և կիսատ մտքերի: Իսկ աղջիկները սպասում են, որ որևէ մեկը կկարդա իրենց մտքերը և կկռահի, թե ինչ է իրենց հարկավոր:
- Մտածել ավելի լայն.
Աղջիկներ ավելի շատ են կենտրոնացած մանրուքների վրա: Այն դեպքում, երբ տղամարդիկ կարող են տեսնել պատկերն ավելի ամբողջական և ունենալ պատկերացում հեռանկարների և զարգացումների վերաբերյալ:
- Չբամբասել.
Բամբասանքը կանացի հատկանիշ է: Մենք պետք է սովորենք տղաներից լինել ավելի զուսպ և կարողանալ գաղտնիքներ պահել, ինչը թույլ կտա մեզ խուսափել բազում խնդիրներից:
- Չնախանձել.
Տղամարդիկ շատ ավելի ներողամիտ են, իսկ կինը կարող է շաբաթներով հիշել սիրելիի սխալը, ինչը փչացնում է և իր, և իր սիրելիի կյանքը: Մենք պետք է ավելի հանգիստ վերաբերվենք ուրիշների թերություններին:
- Լինել ավելի հավակնոտ աշխատանքում.
Կարևոր է կարողանալ լիարժեք տրվել աշխատանքային գործընթացին: Դրան տիրապետում են հատկապես տղամարդիկ, դրա համար էլ աշխատանքի ընթացքում նրանք ավելի արդյունավետ են:
- Կոծկել միմյանց.
Շատ արժեքավոր տղամարդկային հատկանիշ է միմյանց դժվար պահին աջակցելը, թև ու թիկունք լինելը: Դա է պատճառը, որ իրական ընկերությունն անվանում են նաև տղամարդկանց ընկերություն:
- Ունենալ առողջ էգոիզմ.
Կանայք շատ հակված են ալտրուիզմին: Արժե մի փոքր ավելի հոգ տանել սեփական եսի մասին և հատկացնել ավելի շատ ժամանակ: Դա կարևոր է և´ ֆիզիկական, և´ հոգեկան առողջության համար:
Մենք` աղջիկներս հավատացած ենք, որ ամեն ինչ գիտենք և կարող ենք ավելի լավ անել, քան տղամարդիկ: Մենք ավելի պատասխանատու ենք և հասուն, ավելի ռոմանտիկ և այլն: Սակայն իրականում կան բաներ, որ մենք կարող ենք սովորել հենց տղամարդկանցից:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.