- 07.01.2015
- 1812 Просмотров
- 0 Комментариев
Երևանից ոչ հեռու կայացել է վերջին տարիներին «օրենքով գողերի» ամենամեծ հավաքը: Միջոցառումը պետք է անցկացվեր Մոսկվայում, սակայն մայրաքաղաքի ոստիկանները խոստացել էին ձերբակալել բոլոր մասնակիցներին: Արդյունքում նրանք շտապ տեղափոխվել են Երևան: Երևանում հավաքի կազմակերպիչն ազդեցիկ հեղինակություն Արտեմ Հարությունյանն է (Արտեմ Կանևսկի):
Ինչպես Rosbalt-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, վերջին օրերին մեկը մյուսի հետևից Երևան են ժամանել «օրենքով գողերը»: Այսպիսով՝ Հայաստանում նկատվել են Ռոբինզոն Արաբուլին (Ռոբինզոն), Գեորգի Ուգլավան (Տախի), Դավիթ Սեբիսկվերաձեն (Դատո), Վաժա Բիգգանիշվիլին (Վաժա), Ամիրան Սոպրոմաձեն (Սոպոտիա), Օլեգ Շիշկանովը (Շիշկան), Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Բորիս Ապակիան (Ապակելա), Հուսեյն Ահմադովը (Հուսեյն Սլեպոյ) և այլք: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ Երևան է ժամանել ավելի քան 100 առավել ազդեցիկ «օրենքով գող»:
Սկզբում նրանք խորհրդակցություններ են անցկացրել միմյանց հետ, իսկ հետո բոլորով հավաքվել հունվարի 6-ին:
Հավաքի մասնակիցների առաջին գործը եղել է 2008-ից մեծ թվով «օրենքով գողերի» հայտնվելու փաստի քննարկումը: Շաքրոյի կարծիքով՝ այդ տարվանից տիտղոսների շնորհումը կատարվել է առանց անհրաժեշտ ընթացակարգերի պահպանման՝ երբեմն «ընտանիքին» միանալ ցանկացողների թեկնածությունների ոչ պատշաճ ուսումնասիրմամբ: Դրան համաձայնել են հավաքի մասնակիցները՝ հաշվելով, որ 2008-ից ի վեր գողական տիտղոսներ է ստացել 240-250 մարդ:
Հավաքում որոշում է ընդունվել այն մասին, որ 2008-ից «թագադրվածները» գտնվում են հարցականի տակ, այսինքն՝ նրանք այլևս ոչ թե «օրենքով գողեր» են, այլ «ձգտողներ»: Հավաքի ժամանակ տիտղոսներից զրկվել են Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենկորանսկին) և Ջեմալ Միքելաձեն (Ջեմո): Իսկ վերջին տարիների քրեական պատերազմների երկու գլխավոր մասնակիցների՝ Մերաբ Ջանգվեշաձեի (Մերաբ Սուխումսկի) և Տարիել Օնիանիի (Տարո) ճակատագրերը կվճռվեն կալանավայրից նրանց դուրս գալուց հետո:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.