- 05.03.2015
- 7101 Просмотр
- 0 Комментариев
Այսօր կան բազում ժամանակակից միջոցներ, որոնք օգնում են պայքարելու պզուկների դեմ: Այդ միջոցները, թեև արդյունավետ, բավականին թանկ են կամ պարզապես անհրաժեշտ պահին ձեռքի տակ չեն լինում:
Իրականում կան շատ միջոցներ, որոնք կգտնվեն բոլորի տներում: Անհավանական թվացող միջոցը կարող է ավելի արագ օգնել Ձեզ՝ անցկացնելու կարմրությունը և մաշկի բորբոքվածությունը:
Վիզին աչքի կաթիլներն օգտագործում են աչքերի կարմրությունն անցկացնելու համար: Բացի այդ, այն օգնում է չորացնլ պզուկը և վերացնել հետքերը:
Պոմիդորը և կարտոֆիլը հանդիսանում են հոյակապ անտիօքսիդանտներ: Կարող են անցկացնել կարմրությունը և հանգստացնել մաշկը: Պետք է պարզապես դնել կտրված բանջարեղենը պզուկի վրա և պահել 15 րոպե:
Ասպիրինը չորացնում է պզուկը և վերացնում է բորբոքվածությունը: Տեղային բուժման համար անհրաժեշտ է փշրել ասպիրինի կոճակը և խառնել մի քանի կաթիլ ջրի հետ:
Պզուկների կարմրությունը անցկացնելու հոյակապ միջոց է խնձորի քացախը: Անհրաժեշտ է հավասար քանակությամբ ջուրը և քացախը խառնել իրար, սրբել մաշկը հեղուկով, թողնել մի քանի րոպե և լվացվել:
Սառույցով ամենօրյա դեմքի խնամքը ոչ միայն անցկացնում է կարմրությունը, այլ նաև նեղացնում ծակոտկենները, հարթեցնում և թարմացնում է մաշկը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.