Главное меню
Ինչպես մարզվել՝ չկտրվելով աշխատանքից

Մեզանից շատերը օրվա մեծ մասն անցկացնում են գրասենյակում` համակարգչի առաջ, և ժամերով չեն փոխում մարմնի դիրքը: Նման սովորությունը կարող է առաջացնել ցավեր ողնաշարում և վզի հատվածում: Պասիվ կյանքը շատ արագ կբերի գիրացման, հոդերի և այլ խնդիրների: Եթե Դուք չունեք ժամանակ հաճախելու մարզասրահ կամ գոնե մի փոքր քայլելու, կարող եք սովորել մի քանի վարժություններ, որոնք կարելի է անցկացնել հենց գրասենյակում՝ առանց աթոռից բարձրանալու:

Սկսեք ոտնաթաթերը պտտելուց: Պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը 5 անգամ: Վարժությունը կարելի է կրկնել օրվա մեջ հինգ անգամ:

Ձգվելը օգնում է մարզել մկանները և թարմանալ: Վարժության համար խաչել մատները և, ձեռքերը վեր բարձրացնելով, ողնաշարով թեքվել աջ, հետո ձախ, առաջ և հետ: Վարժությունը կրկնել 2 ժամը մեկ:

Ողնաշարը մարզելու համար 10 անգամ պտտվեք աջ և ձախ՝ մի քանի վայրկյան մնալով այդ դիրքում: Այս վարժությունը կարելի է կատարել առանց աթոռից բարձրանալու: Ողնաշարը լավ մարզելու համար կարող եք պտտվելիս բռնել աթոռի թիկնակից:

Առանց աթոռից բարձրանալու կարելի է մարզել փորի մկանները: Պարտադիր չէ պառկել գետնին մարզվելու համար: Անհրաժեշտ է պարզապես հենվել աթոռի թիկնակին և մի փոքր վեր բարձրացնել ոտքերը: Մնալ այդ դիրքում մինչև որ չզգաք ցավ փորի հատվածում: Վարժությունը կարելի է կրկնել 5 անգամ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar