Главное меню
Փորձարարական դեղամիջոցը՝ պարզվել է նաև ինֆարկտի դեմ է

Խոլեստերինի մակարդակը իջեցնող փորձարարական դեղամիջոցը պաշտպանում  է սիրտը

Խոլեստերինի մակարդակը իջեցնող փորձարարական դեղամիջոցը, որը վերջերս անցել է փորձարկումների մի քանի փուլ ու հաջողություն է գրանցել, չի բացառվում, որ նաև օգնի խուսափել սրտամկանի ինֆարկտից:

Սա ցույց է տվել նոր ուսումնասիրությունը, որի համաձայն, PCSK9 փորձարարական դեղամիջոցը, որը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, նաև երկու անգամ նվազեցնում է սրտամկանի ինֆարկտ ունենալու հավանականությունը:

Այս դեղորայքը հավասարակշռում է լիպոպրոտեինների մակարդակը, ինչը, ըստ ուսումնասիրության, նաև նպաստում է սրտամկանի ճիշտ աշխատանքին:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ դեռ վաղ է ասել, թե արդյոք որքանով արդյունավետ կլինի այս միջոցը սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման գործում, սակայն, եթե կլինիկական հետազոտությունները նույնպես հաջողություն ունենան, ապա չի բացառվում, որ դեղորայքը կդառնա նոր դեղ սրտանոթային հիվանդությունների բուժման գործընթացում:

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar