- 06.03.2015
- 481 Просмотр
- 0 Комментариев
Հայտնի արտահայտության համաձայն, եթե որևէ բան չի կարելի, բայց մեծ ցանկություն կա, ապա կարելի է: Սակայն սա այդ դեպքը չէ. այն իրերը, որոնց մասին այսօր կխոսենք, ավելի լավ է բացառել ձեր զգեստապահարանից: Իսկ եթե շատ եք ցանկանում կրել դրանք, ապա արեք դա միայն հատուկ առիթների ժամանակ:
Push-up կրծքկալ
Չնայած նրան, որ կրծքկալի այս տեսակը մեծ տարածում ունի կանանց և աղջիկների շրջանում, այն շատ վնասակար կարող է լինել: Այդ պատճառով էլ կրեք այն միայն հատուկ արարողությունների ժամանակ և ոչ ավել, քան 8 ժամ: Այս կրծքկալը պահում է կուրծքը անբնական դիրքում և կարող է նույնիսկ քաղցկեղ առաջացնել:
Ստրինգ
Ներքնազգեստի այս տեսակն իսկապես գրավիչ է, սակայն այն իր հետ բերում է անախորժությունների մի ամբողջ փունջ: Ստրինգը տեղափոխում է բակտերիաները դեպի հեշտոցի հատված, ինչը հանգեցնում է բորբոքումների: Այն կարող է դառնալ նաև թութքի պատճառ:
Չափազանց քիփ տաբատ կամ շորտեր
Մարմինը շատ ամուր գրկող տաբատը սպառնում է առաջացնել անպտղություն: Բակտերիաներն առավել լավ բազմանում են տաք և խոնավ միջավայրում, ինչն էլ ապահովում է նման հագուստը: Արդյունքում կարող է առաջանալ հեշտոցի կանդիդոզ: Եթե ջինսը ամուր գրկում է ամբողջ ոտքը, ապա ապագայում կարող է առաջանալ նաև երակների լայնացում:
Կարճ շրջազգեստ
Սա հատկապես վերաբերում է ցուրտ եղանակին, քանի որ մրսածությունը սպառնում է կնոջը չբերությամբ, ինչպես նաևպիելոնեֆրիտ, ռադիկուլիտ, ցիստիտ և այլ հիվանդություններով: Բացի դա, մեր օրգանիզմն ավելի արագ է կուտակում ճարպ մաշկի տակ այն հատվածներում, որոնք սառչում են: Իսկ այդ ճարպն էլ իր հերթին հանդիսանում է ցելյուլիտի աղբյուր:
Չափազանց բարձր կրունկներ
Կանայք սիրեցին բարձր կրունկներ դրանց ստեղծման հենց սկզբից: Պատմությունը պահպանել է զվարճալի միջադեպեր, որոնքնկարագրված են XVII դարի գրականության մեջ. կանայք այնքան էին տարվել բարձրակրունկ կոշիկներով, որ այնպիսի բարձրությամբ կրունկներ էին կրում, որ հնարավոր չէր քայլել ինքնուրույն, ու դրա համար նրանք օգտագործում էին հատուկ հենակներ: Այժմ նորաձևության հետևորդները կրում են մինչև 20 սմ հասնող կրունկներ, ում ևս ցանկություն է առաջանում առաջարկել հենակ…
Սակայն խնդիրը միայն էսթետիկական գեղեցկության մեջ չէ. բարձրակրունկ կոշիկներ հաճախ կրելը ոչ միայն վտանգավոր է ընկնելու տեսանկյունից, այլև դեֆորմացնում է ոտքի թաթը (հարթաթաթություն) և կարող է առաջացնել սկոլյոզ:
Որոշ արևային ակնոցներ
Ակնոցների հիմնական գործառույթը աչքերը վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելն է: Սակայն ոչ բոլոր արտադրողներն են ոսպնյակը ծածկում վնասակար ճառագայթները ֆիլտրող թաղանթով: Այդ պատճառով էլ նմանաքսեսուարներ հարկավոր է գնել միմիայն մասնագիտացված խանութներից:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.