- 10.03.2015
- 553 Просмотра
- 0 Комментариев
Աղջիկներն ունեն թյուր կարծիք այն մասին, որ տղաներն ուշադրություն չեն դարձնում գեղեցիկ սեռի դիմահարդարմանը և հազիվ թե նկատում են դիմահարդարման թերությունները: Այս թյուր կարծիքի պատճառով շատ դեպքերում աղջիկները հայտվում են անհարմար դրության մեջ: Նման իրավիճակներից խուսափելու համար պարզապես հիշեք դիմահարդարման 10 սխալները և խուսափեք դրանցից:
1. Ուշադրություն դարձրեք տոնային քսուքների երանգին: Քսուքը չպետք է լինի շատ մուգ երանգի: Հաստ շերտով քսված տոնային քսուքն էլ ավելի նկատելի է դարձնում դեմքի անհարթությունները: Աշխատեք օգտագործել թեթև քսուքներ, որոնք կհարթեցնեն մաշկը:
2. Սևաներկ օգտագործելիս պետք չէ քսել մի քանի շերտով և ծանրացնել թարթիչները: Արհեստական թարթիչներ ընտրելիս նույնպես պետք է շատ զգույշ լինել. աշխատեք ընտրել բնականին մոտ թարթիչներ:
3. Տղաները հատուկ ուշադրություն են դարձնում շուրթերին: Աշխատեք համադրել շրթներկը համապատասխան երանգի մատիտով:
4. Չոր և անհարթ մաշկը հնարավոր չէ թաքցնել տոնային քսուքի տակ: Իդեալական տեսք ունենալու համար ամեն օր խնամեք և սնուցեք Ձեր մաշկը քսուքներով: Կարող եք օգտագործել բնական յուղեր, որոնք կփափկեցնեն և կհարթեցնեն մաշկը:
5. Եթե նախընտրում եք ընդգծել շուրթերը փայլով, օգտագործեք այնպիսի փայլ, որը չի կպչում և չի առաջացնում սպիտակ բծեր:
6. Աչքերի ճիշտ ընդգծումը հայացքը կարող է դարձնել ավելի արտահայտիչ և գրավիչ, սակայն չափից շատ փայլը կարող է փչացնել Ձեր տեսքը:
7. Բացի դիմահարդարումից, տղաները մեծ ուշադրություն են դարձնում աղջկա մազերին: Մազերը պետք է լինեն մաքուր և խնամված: Եթե օգտագործում եք հարդարման պարագաներ, աշխատեք չչարաշահել, այլապես մազերը կդառնան կպչուն:
8. Մուգ երանգի աչքերի ստվերաներկն իդեալական տարբերակ է երեկոյան դիմահարդարման համար, սակայն եթե Դուք չունեք պրոֆեսիոնալ դիմահարդարման հմտություններ, ավելի լավ է հեռու մնաք փորձարկումներից, գոնե առաջին ժամադրությանը պատրաստվելիս:
9. Եթե սիրում եք թուխ մաշկ և օգտագործում եք հատուկ լոսյոններ, ընտրեք Ձեր մաշկից 2 երանգ մուգ լոսյոն, աշխատեք օգտագործել այն ճիշտ և չափավոր քանակությամբ:
10. Տղաները սիրում են օծանելիք, սակայն այն դառնում է անտանելի, եթե չարաշահում եք: Սովորեք ճիշտ օգտագործել օծանելիքը՝ քսելով այն բազուկներին և ականջի հետևը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.