Главное меню
Եթե կինը հետևի այս 10 կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի

1. Տղամարդը կյանքի իմաստ չէ: Նա աշխարհի կենտրոնն ու երազանքների հերոս չէ: Աշխարհը շատ ավելի հետաքրքիր է կնոջ կյանքում տղամարդու պարզ գոյությունից: Այդ պատճառով պետք չէ կառչել տղամարդուց, սպասարկել նրան, պտտվել նրա շուրջ ու կախված լինել նրանից: Ընդամենը պետք է լինել տղամարդու կողքին և վայելել նրա ներկայությունը: 

2. Յուրաքանչյուր կին գոնե տեսականորեն պետք է հնարավորություն ունենա տղամարդուց հեռանալու համար: Նա պետք է ֆինանսապես կայուն լինի, լինի ինքնաբավ ու պրոֆեսիոնալ անհատ կյանքում միայնակ չկորելու համար:

3. Կինն օջախի պահապանն է: Այլ կերպ լինել չի կարող: Թող որ նա հագուստ գործել չի կարողանում, փոխարենը շատ համեղ թխվածքներ է թխում: Իսկ եթե թխվածքներ չի թխում, ապա շատ համեղ կոտլետներ է տապակում: Տղամարդը երբեք չի լքի այն տունը, որտեղ իրեն համեղ կերակրում են ու հագցնում:

4. Տղամարդը չպետք է կնոջը տա իր ողջ վաստակած գումարը: Ոչ մի պատճառով ու առիթով: Կինը, ում ոչ մի տղամարդ չի լքի, երբեք չի քրքրի ամուսնու գրպանները: 

5. Կինը ոչ միայն սիրուհի, տնային տնտեսուհի ու մայր է: Նա անպայման ընկեր է: Տղամարդիկ ծանր են տանում հոգևոր միայնությունը. նրանց անպայման անհրաժեշտ է կիսվել պլաններով, քննարկել գործերն ու առօրյա անելիքները: 

6. Կինը, ում ոչ մի տղամարդ չի լքի, երբեք չի նյարդայնացնում իր տղամարդուն: Նա սկանդալներ չի սարքում, չի անհանգստացնում կասկածներով, իր վատ տրամադրությունը չի տարածում մյուսների վրա: Նա միշտ զրուցում և պայմանավորվում է: Իսկ եթե չի պայմանավորվում, պարզապես հեռանում է: 

7. Նա միշտ ձգտում է կատարելության: Ձգտում է միշտ լավ տեսք ունենալ: Նա պայքարում է իր վնասակար սովորությունների դեմ: Հաճույքով գումար է ծախսում իր վրա, նշանակում է՝ նաև տղամարդու աչքերում իր իմիջի վրա: 

8.Կինը, ում երբեք չեն լքում, հարգանքով է վերաբերվում իր տղամարդու հետաքրքրություններին: Եվ անպայման ունենում է իր սեփական հոբբիները:

9.Կինը պետք է լինի թույլ, բայց իրավունք չունի հիմար լինել:

10. Կինը, ում չեն լքում, շատ է սիրում ինքն իրեն: Ուստի թեթև ու լիարժեք սիրում է նաև իր տղամարդուն:

 

Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=1886

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar