- 07.03.2015
- 369 Просмотров
- 0 Комментариев
Եթե սկսել եք անհանգստանալ ձեր քաշի և կազմվածքի մասին, պետք է կարողանաք սկսել դիետան ճիշտ ժամանակին, և հենց դրանից է կախված դիետայի արդյունավետությունը և վերջնական արդյունքը:
Նախ և առաջ պետք է պլանավորել դիետան սկսելու օրը և լինել հաստատակամ: Համոզվեք, որ Ձեր սառնարանում չկան այնպիսի մթերքներ, որոնք կդրդեն Ձեզ խախտել դիետան: Նախապես պլանավորեք սննդակարգը. դա կօգնի Ձեզ հեշտությամբ տրամադրվել դիետա սկսելուն:
Դիետան ավելի արդյունավետ է, երբ համադրված է ակտիվ ապրելակերպի և մարզումների հետ, սակայն խորհուրդ չի տրվում դիետայի սկսելու հենց առաջին օրը հաճախել մարզասրահ: Սկսեք կամաց կամաց վարժվել նոր ապրելակերպին:
Այժմ կան անհամար դիետիկ մթերքների տեսակներ, որոնք խոստանում են արագ քաշի կորուստ և իդեալական կառուցվածք, սակայն դրանց մեծ մասը պարզապես անօգուտ են: Եթե նույնիսկ Ձեզ հաջողվի նիհարել նման միջոցով, արդյունքը կլինի կարճատև:
Ամենատարածված սխալը տոներից հետո դիետայի անցնելն է: Կալորիական սննդից հետո օրգանիզմը չի հարմարվի նոր սննդակարգին, և Դուք շատ արագ կհանձնվեք: Այդ պատճառով չարժե սկսել դիետան հունվարին՝ տոներից հետո:
Ձեզ անհրաժեշտ է աջակցություն և խրախուսանք: Դիետան սկսելուց առաջ գտեք համախոհների, ովքեր կաջակցեն Ձեզ դժվար պահերին և թույլ չեն տա շեղվել նպատակից:
Եվս մի կարևոր հանգամանք, որը պետք է մտապահել: Դուք պետք է գնաք այդ քայլի միայն Ձեզ և Ձեր առողջության համար: Այդուհանդերձ, շատերը սկսում են դիետա ուրիշների համար՝ ապացուցելու կամքի ուժը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.