- 13.01.2015
- 4620 Просмотров
- 1 Комментарий
Հունվարի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է` 2014 թվական սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված Նախարարների խկաբինետի նիստը։
Պետության ղեկավարն նիստում հանդես է եկել ներածական ելույթով,- հայտնում է Armenia.Az-ը։
«Այսօր մենք քննարկեցինք 2014 թվականի արդյունքները։ Կարող եմ ասել, որ անցյալ տարվա սկզբին մեր առջև դրված բոլոր խնդիրները հաջողությամբ իրագործվել են։ 2014 թվականը նույնպես պատմության մեջ կմնա որպես մեր երկրի համար հաջող տարի։
Ուղիղ մեկ տարի առաջ մենք անցկացրել ենք առաջիկա նախորդ տարվա աշխատանքների հետ կապված կարծիքների լայն փոխանակում, առաջադրվել են կարևոր խնդիրները, տարվա ընթացքում անցկացվել է շատ լարված աշխատանք։ Անցյալ տարի աշխարհում և տարածաշրջանում տեղի են ունեցել տարբեր գործընթացներ։ Կարելի է ասել նշանակալից չափով աճել է լարվածությունը։ Սակայն Ադրբեջանը կարողացավ պահապանել զարգացման տեմպերը։ Ապահովվել է մեր երկրի զարգացումը, իրագործվել են տնտեսական և սոցիալական ծրագրերը։ Ադրբեջանական ժողովուրդը 2014 թվականին ապրել է անվտանգության պայմաններում։
Դա կրկին անգամ վկայում է այն մասին, որ մեր ուղին ճիշտ է։ Ադրբեջանը գնում է անկախության, զարգացման ճանապարհով։ Մի քանի տարի առաջ աշխարհն ընդգրկած տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող բացասական իրադարձությունները, հակամարտությունները չեն ազդել Ադրբեջանի հաջող զարգացման վրա։ Այստեղ գլխավոր պատճառը կայանում է Ադրբեջանում հասարակական-քաղաքական կայունության, ժողովրդի և իշխանության միջև միասնության և մեր բոլոր ծրագրերի հաջող իրագործման մեջ։ Ադրբեջանում անցկացվող արտաքին և ներքին քաղաքականությունը ստանում է ժողովրդի աջակցությունը և ես համոզված եմ, որ այս տարի անցկացվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանը էլ ավելի հզոր կդառնա։
Երկրի տնտեսությունը հաջողությամբ զարգացել է։ Անցյալ տարվա սկզբին դրվել է ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ ոչ նավթային հատվածի աճին հասնելու խնդիրը։ Այդ երկու հիմնական խնդիրները ամբողջապես իրագործվել են։ Մեր տնտեսությունը աճել է մոտավորապես 3 տոկոսով։ Դա հիանալի ցուցանիշ է այսօրվա աշխարհում։ Որոշ երկներում ոչ մի աճ չկա, ընդհակառակը՝ նկատվում է անկում։ Իսկ այն երկրները, որտեղ նկատվում է աճ՝ դա կազմում է ընդամենը 1 տոկոս։
Չնայած նրան, որ տարվա վերջում նավթի գները կտրուկ նվազել են՝ Ադրբեջանի տնտեսությունը աճել է գրեթե 3 տոկոսով։ Ուրախալի է, որ մեր ոչ նավթային հատվածը ավելացել է 7 տոկոսով։ Դա վերջին տարիների ընթացքում անցկացված աշխատանքների ակնառու օրինակ է, մեր կողմից անցկացված քաղաքականության դրսևորումը։ Հետագայում ոչ նավթային հատվածը էլ ավելի մեծ ծավալով կապահովվի Ադրբեջանի տնտեսական զարգացումը։ Ոչ նավթային հատվածի զարգացումը մեզ հնարավորություն կտա հասնել երկրի տնտեսության դիվերսիֆիկացված զարգացմանը և կապահովվի դրա կայուն զարգացումը։
Գնաճը գտնվում է ցածր մակարդակի վրա՝ 1,4 տոկոս։ Սա նույնպես հիանալի ցուցանիշ է։ Բնակչության դրամական եկամուտները աճել են 4,8 տոկոսով՝ արժեզրկումը գերազանցելով ավելի քան երեք անգամ։ Կարող եմ ասել, որ վերջին տարիների ընթացքում նկատվում է այսպիսի պատկեր՝ բնակչության դրամական եկամուտները մի քանի անգամ գերազանցում են արժեզրումը։ Իսկ դա դրականորեն է ազդում մարդկանց բարեկեցության վրա։
Երկրի տնտեսության մեջ կատարվել են ավելի քան 27 միլիարդ դոլարի ներդրումներ։ Դրանցից 16 միլիարդը ներքին ներդրումներն են։ Դա նույնպես շատ է ուրախացնում։ Վերջին տարիներին ներքին ներդրումները առավելություն են կազմում ներդված ներդրումների ծավալում։ Դրա հետ մեկտեղ, ներդրված11 միլիարդ դոլարի արտաքին ներդրումները վկայում են այն մասին, որ արտասահմանյան ներդրողների համար Ադրբեջանը մնում է որպես գրավիչ երկիր։ Ներկա պայմաններում աշխարհում և տարածաշրջանում նկատվող ծայրահեղ ծանր պայմանների հաշվառմամբ՝ 11 միլիարդ դոլարի արտաքին ներդրումների ներգրավումը մեր մեծ հաջողություն է։
Այդ հաջողության հիմքում իհարկե գտնվում է վերջին տարիների ընթացքում անցկացված քաղաքականությունը։ Եթե չլիներ այդ քաղաքականությունը, կայունության մեջ ներդրողների վստահությունը՝ ոչ ոք Ադրբեջանում միջոցներ չեր ներդի։ 1,4 տոկոս արժեզրկման դիմաց 27 միլիարդ դոլարի ներդրումները հանդիսանում է Ադրբեջանի հաջող զարգացման լավագույն ցուցանիշը, քանի որ ավելացել են կենսաթոշակները և աշխատավարձերը և բնակչության դրամական եկամուտները, կատարվել են խոշոր ներդրումներ, արժեզրկումը գտնվում է ամենացածր մակարդակի վրա։
Կայուն է մանաթի փոխանակաման կուրսը։ Ահա արդեն մի քանի տարի է, ինչ մանաթի փոխանակման կուրսը ոչ միայն կայուն է, այլ նաև բարձրանում է համաշխարհային հիմնական արտարժույթների համեմատ։ Մենք դա նկատել ենք նաև անցյալ տարի։ Սա նույնպես բավականին դրական ցուցանիշ է, քանի որ մանաթի կայունությունը առաջին հերթին ծառայում է մարդկանց բարեկեցությանը, աճում է բնակչության գնողունակությունը։ Ադրբեջանում մանաթի փոխանակման կուրսը կայուն է։ Դա կրկին անգամ վկայում է մեր հաջող տնտեսական քաղաքականության մասին։
Աճել են մեր արժութային պահուստները։ Հիշում եմ մեկ տարի առաջ ես կարգադրություն եմ արել այն մասին, որ չնայած 2014 թվականին մեզ սպասվող ծախսերին՝ ենթակառույցային նախագծերի, մեր նավթային ռազմավարության, Հարավային գազային միջանցքի շինարարության հետ կապված խոշոր ծախսերին՝ մենք այնուամենայնիվ պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր արժութային պաշարները աճեն։ Մենք կարողացանք դա ապահովել։ Ներկա ժամանակ մեր արժութային պաշարները գերազանցում են 50 միլիարդ դոլար։ Մենք ռացիոնալ ենք օգտվում այդ հնարավորություններից։ Մի կողմից ամեն տարի ավելացնում ենք մեր արժութային պաշարները, իսկ մյուս կողմից՝ մեր երկրի կայուն առաջընթացի համար այդ հնարավորությունների օգտագործմամբ՝ խոշոր միջոցներ ենք ներդնում տնտեսության զարգացման, ենթակառույցային նախագծերի իրագործման մեջ։
Մի խոսքով, 2014 թվականին մեր հիմնական տնտեսական ցուցանիշները բավականին դրական են՝ կարող եմ ասել, որ հնարավոր է դրանք ամենաբարձն են համաշխարհային մասշտաբով։ Վերջին 11 տարիների ընթացքում Ադրբեջանը հանդիսանում է տնտեսական զարգացման տեմպերով համաշխարհային մասշտաբով առավել դինամիկ զարգացող երկիրը։ Մեր երկրի բնակչությունը դա տեսնում է՝ մեր զարգացող երկրիրը ծառայում է, որպես դրա ակնառու օրինակ։ Միաժամանակ դա նշում են միջազգային ազդեցիկ տնտեսական կառույցները։ Դավոսի հաշաշխարհային տնտեսական համաժողովի հաշվարկներով՝ 2014 թվականին Ադրբեջանի տնտեսությանը աշխարհում մրցունակության կապակցությամբ արժանացել է 38-րդ տեղին։ Այսինքն մենք մտնում ենք աշխարհի տնտեսության ամենամրցունակ 40-յակի թվում։ Սա պատմական նվաճում է։
Իհարկե հզոր տնտեսությունը, մտածված քաղաքականությունը հնարավորություն են տալիս ուշադրություն դարձնել սոցիալական ոլորտին։ Այդ ոլորտը հանդիսանում է մշտական առաջնահերթային, այն առաջնահերթային կմնա նաև այս տարի։ Հաջողությամբ ապահովվել է սոցիալական օբյեկտների շինարարությունը, կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 60 բժշկական կենտրոններ, ավելի քան 50 դպրոց։ Ավելացել են աշխատավարձերը, կենսաթոշակները։ Ադրբեջանում միջին աշխատավարձը արդեն կազմում է 600 մանաթ։ Մենք ձգտում ենք, որ յուրաքանչյուր տարվա հետ այդ տեմպերը էլ ավելի դինամիկ ապահովվեն։ 400 հազար հոգի՝ ավելի քան 90 հազար ընտանիք պետությունից ստանում են հասցեագրված սոցիալական օգնություն։ Պետությունը յուրաքանչյուր ընտանիքին տրամադրում է միջինը 155 մանաթ, այսինքն մոտ 200 դոլար։
Իհարկե մենք պարտավոր ենք և պետք է դա անենք։ Բայց ես համոզված եմ, որ մարդկանց բարեկեցության բարելավման հետ մեկտեղ, կկրճատվի նաև հասցեագրված սոցիալական օգնության կարիք ունեցողների թիվը, քանի որ ներկա ժամանակ Ադրբեջանում աղքատությունը գտնվում է 5 տոկոսի մակարդակում։ Աղքատությունը անցյալ տարի նույնպես կրճատվել է, գործազրկությունը կազմում է 5 տոկոսից պակաս։ Ահա մեր աշխատանքի արդյունքները։ Այս թվերը ինքստինքյան հաստատում են մեր հաջող զարգացումը։
Նախորդ տարին Ադրբեջանում հայտարարվել է «Արդյունաբերության տարի», ստեղծվել են ավելի քան 230 արդյունաբերական ձեռնարկություններ։ Բացվել են ավելի քան 123 հազար նոր աշխատատեղեր, որոնցից գրեթե 100 հազարը մշտական աշխատատեղեր են։ Այդ գործընթացը նույնպես պետք է գնա սրընթաց։ Քանի որ Ադրբեջանում դեռևս կա նոր աշխատատեղերի ստեղծման պահանջ։ Դեռևս կա գործազրկություն, միևնույն ժամանակ տնտեսության սրընթաց զարգացումը դրական ազդեցություն է գործել ժողովրդագրական իրավիճակի վրա։ Անցյալ տարի Ադրբեջանում բնակչության թվաքանակը ավելացել է 116 հազար մարդով։ Այնպես որ՝ նոր աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մշտական գործընթաց։ Դա այդպես է, այս տարի նույնպես այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։
Անցյալ տարի իրագործվել են մի քանի խոշոր նախագծեր։ Յուրաքանչյուր նախագիծ ինքստինքյան հանդիսանում է խոշորագույն։ Դրանց շարքում ես ուզում եմ հատկապես նշել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի վերակառուցումը։ Միևնույն ժամանակ շահագործման է հանձնվել Ալյաթի միջազգային նավահանգստի լաստանավային տերմինալը։ Այսինքն այդ նախագծի առաջին հերթի առաջին մասը արդեն իրագործվել է։ Շահագործման է հանձնվել Շամքիրի ջրամբարը։ Դա նույնպես վիթխարի նախագիծ է, որը կխթանի մեր երկրի երկարաժամկետ ու սրընթաց զարգացմանը։ Միևնույն ժամանակ շահագործման են հանձնվել արդյունաբերեական խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Norm» ցեմենտի գործարանը, որտեղ ցեմենտի արտադրությունը կազմում է 2 միլիոն տոննա։ Այդ գործարանի շահագործման հանձնման հետ մեկտեղ, մենք արդեն ամբողջապես վերացրել ենք ներմուծումից մեր կախվածությունը, ինչպես նաև աճում են մեր արտահանումային հնարավորությունները։
Իհարկե մյուս նախագծերը նույնպես արժանի են ուշադրության։ Այդ հիմնական ենթակառույցային և արդյունաբերական նախագծերը կարող են իրագործվել միայն հզոր պետությունում։ Քանի որ մենք հետևում ենք աշխարհում ընթացող գործընթացներին։ Տեսնում ենք, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղի է ունենում ճգնաժամ՝ տնտեսական ճգնաժամ, ֆինանսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ։ Այդ դեպքում ոչ միայն չեն կատարվում ներդրումներ, այլ նույնիսկ կրճատվում են աշխատավարձերը և կենսաթոշակները, կրճատվում են աշխատատեղերը։ Բայց չնայած դրան, Ադրբեջանում մենք նկատում ենք բացարձակապես հակառակ պատկեր։ Եթե հաշվի առնել, որ Ադրբեջանը վաղուց է ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ՝ մենք հանդիսանում ենք համաշխարհային տնտեսության մի մասը, ապա նման հաջող պատկերի ապահովման համար իհարկե՝ հարկավոր է մեծ ջանքերի ներդնում, պետք է անցկացվի երկարաժամկետ, մտածված քաղաքականություն։ Մենք կարողացանք դրան հասնել պլանաչափ, կապիտալ ձևով։ Այդ արդյունքները հիմք են տալիս ասել, որ Ադրբեջանը հաջորդ տարի նույնպես հաջողությամբ կզարգանա։
Աշխարհում նավթի գները կտրուկ նվազել են ավելի քան կրկնրկի անգամ։ Բնական է դա բացասական ազդեցություն կգործի մեր եկամուտների վրա։ Բայց չնայած դրան, շնորհիվ մեր տնտեսության դիվերսիֆիկացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և կառավարման էլ ավելի արդյունավետ մեթոդների կիռարման կապակցությամբ անցկացված և առաջիկա աշխատանքներին՝ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատվով դուրս կգա այդ իրավիճակից, մանաթի փոխանակման կուրսը կմնա կայուն, կապահովվի տնտեսական զարգացում։
Անցյալ տարի ուղեծիր է դուրս բերվել մեր երկրորդ արբանյակը։ Դա նույնպես հիանալի իրադարձություն է։ Դա խոշոր նախագծերի միջև հատուկ տեղ գրավող նախագիծ է։ Մենք արդեն ունենք երկու արբանյակ։ Մեկը հեռահաղորդակցական արբանյակ է, իսկ մյուսը՝ երկրի ընդերքին հետևող արբանյակ։ Դա ունի շատ մեծ նշանակություն, Ադրբեջանում տիեզերական արդյունաբերության զարգացումը ընթանում է սրընթաց։ Մենք ներդրումներ ենք կատարում նոր տեխնոլոգիաների և ինովացիոն նախագծերի մեջ, այդ նախագծերը ծառայում են գիտության զարգացմանը, կատարելագործում են կառավարման հարցերը և միևնույն ժամանակ հանդիպում են հասարակության մեջ դեռևս գոյություն ունեցող բացասական երևույթների։
Ուզոմ եմ հատուկ կերպով նշել «ASAN xidmət» կենտրոնների բացումը։ Արդեն գործում են 7 կենտրոններ, երկու տարվա ընթացքում ընդունվել է 3 միլիոն 500 հազար դիմում, աճում են այնտեղ մատուցվող ծառայությունների թիվկը, դրանց որակը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա և դա շատ դրականորեն է ընկալվում հասարակության կողմից։ Վերջին տարիների ընթացքում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում ինստիտուցիոնալ նախագծերի շարքում առաջին պլանին է կանգնած՝ իհարկե «ASAN xidmət»-ը։ Այժմ մեր փորձը ուսումնասիրում են նաև մյուս երկրներում։ Ձեռք են բերվել 10 նոր ավտոբուսներ, շարժական ծառայությունները կմատուցվեն էլ ավելի մեծ աշխարհագրական տարածության վրա։ Այսպիսով այդ ծառայությունը կբերի, ինչպես նորարարություն, այնպես էլ հարմարություն, ինչպես նաև շատ մեծ բեկում է ստեղծվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում։ Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ կան գործնական տեսակետից այդ աղետի վերացման համար, ինչպես նաև հասարակության մեջ մարդկանց ավելի մեծ մասը այդ հարցին վերաբերում է լավատեսությամբ։
Մեր ցանկությունը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանում աշխատանքը բոլոր ոլորտներում ապահովվի ամենաբարձ մակարդակի վրա։ Սոցիալական քաղաքականության, տնտեսական զարգացման, կառավարման մեջ բացասական դրսևորումների վերացումը՝ իհարկե կավարտի այդ հիանալի պատկերը, այդ ոլորտում աշխատանքը տարվում է նպատակաուղված ձևով։ Մենք ունենք շատ ուժեղ քաղաքական կամք, մեր նախաձեռնությունները աջակցվում են ժողովրդի կողմից, և մեր մտահաղացումները արդեն իրենց դրսևորում են իրական գործերում։
Անցյալ տարի ընդարձակվել են մեր միջազգային կապերը։ Յուրաքանչյուր տարվա հետ ավելանում է այն երկրների թիվըը, որոնց հետ մենք համագործակցում ենք՝ այսինքն ակտիվորեն ենք համագործակցում։
Ադրբեջանը շատ հաջող արտաքին քաղաքականություն է անցկացնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Իհարկե անցյալ տարի երկողմ ձևաչափում շատ սերտ կապեր են տեղի ունեցել՝ առաջին հերթին հարևան երկրների հետ։ Բազմաթիվ փոխադարձ այցեր են կազմակերպվել պետությունների ղեկավարների մակարդակով։ Աշխատանք է տարվել Եվրոպայի և Ասիայի երկրների հետ ամենաբարձր մակարդակի երկկողմ կապերի կապակցությամբ։ Ադրբեջանը աշխարհում արժանացել է մեծ հարգանքի, ճանաչվում է, որպես հուսալի գործընկեր և մեր միջազգային հեղինակությունը աստիճանաբար աճում է։ Տարածաշրջանային հարցերում, տարածաշրջանային համագործակցության հարցերում Ադրբեջանի դերը անփոխարինելի է։
Մենք հանդիսանում ենք շատ նախաձեռնությունների հեղինակ։ Այդ նախաձեռնությունները ոչ միայն ուղղակի նպատակադրություններ են։ Դրանք վերածվում են իրական նախագծերի։ Տվյալ նախագծերի իրագործումը՝ իհարկե ընդլայնում են մեր հնարավորությունները և մեր երկրին բերում են քաղաքական, տնտեսական շահաբաժիններ։
Անցյալ տարի մենք հաջողությամբ ենք համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։ Ադրբեջանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամներ ենք մենք հանդիսանում, պաշտպանում ենք մեր դիրքորոշումը և գնահատելի ավանդ ենք ներդնում այդ կազմակերպությունների գործունեության մեջ։ Անցյալ տարի մենք նախագահել ենք Եվրոպայի Խորհրդի Նախագահների կոմիտեում։ Դա եղել է շատ հաջող նախագահություն։ Այդ ժամանակահատվածում Ադրբեջանը մեծ և արժեքավոր ավանդ է ներդրել ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, Եվրոպայում արդարության հաստատման մեջ։ Մասնավորապես առանձնահատուկ բնույթ է կրում մուլտիկուլտուրալիզմի հետ կապված մեր երկրի փորձը։ Համարում է, որ եթե մեր փորձը լայնորեն վերլուծվեր աշխարհում, ապա հնարավոր կլիներ դեմ ահնդիպել բազմաթիվ բացասական երևույթներն։
Այսինքն սեփական գործերով, անցկացված աշխատանքով, իրագործված քաղաքականությամբ և անցկացվող միջոցառումներով Ադրբեջանը կարևոր ավանդ է ներդնում համամարդկային արժեքների մեջ։ Մենք առաջիկայում ևս ակտիվորեն կհամագործակցենք միջազգային կազմակերպությունների հետ։
Մենք ժամանակին և ամբողջությամբ իրագործում ենք մեր անդամագրված կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Իսկ այն կազմակերպությունների հանդեպ, որոնց անդամ չենք հանդիսանում՝ մենք ոչ մի պարտավորություն չունենք և իհարկե չի կարող լինել։ Բնական է երկկողմ ձևաչափում ոչ մի պետության հանդեպ մենք ոչ մի պարտավորություն չունենք և չի էլ կարող լինել։ Դրանք միջազգային իրավունքի կանոններն են։ Եթե որևէ մեկը համարում է, որ Ադրբեջանին կարելի է ինչ որ բան ասել ուլտիմատումի, կամ թելադրանքի լեզվով՝ ապա սխալվում է։ Այդ մասին կրկին անգամ վկայում է մեր պատմությունը, վերջին տարիներին անցկացված անկախ, վճռական քաղաքականությունը, բոլոր երկրները երկկողմ ձևաչափում պետք է կառուցեն միայն իրավահավասար հարաբերություններ։ Դա միջազգային դրսևորման կանոնն է։ Ոչ մի երկիր չունի և չի կարող ունենալ բացարձակ իրավունքներ։ Բոլոր երկրները հավասար են և բոլոր երկրները միավորող կազմակերպությունը՝ դա ՄԱԿ-ն է։
Կազմակերպություն, որը 2011 թվականին Ադրբեջանն ընտրել է իր բարձրագույն կառույցի մեջ։ 155 երկրների աջակցությամբ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ։ Այդ փաստը հանդիսանում է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը արտացոլող հիանալի փաստ։ Ադրբեջանի, որը այսօր ունի միջազգային մեծ հեղինակություն՝ նրան զրպարտելու փորձերը իզուր են։ Դրանք բացարձակապես անգործունյա են, դա երբեք չի ազդի մեր քաղաքականության վրա։ Ոչ մի կողմնակի ուժին չի հաջողվի մեզ հետ խոսել ուլտիմատումի լեզվով։ Դա պետք է ինանան բոլորը։ Մենք պաշտպանում ենք մեր դիրքորոշումը բոլոր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև դռնփակ անցկացված քննարկումների ժամանակ։ Մենք հեռու ենք երկակի չափանիշներից և համարում ենք, որ միջազգային հարաբերություններում չպետք է թույլ տալ երկակի չափանիշներ։
Այդ չափանիշները աշխատում են նաև նրանց դեմ, ովքեր փորձում է դրանք կիրառել։ Այսօր մենք դա տեսնում ենք պատմությունից և աշխարհում ընթացող գործընթացներում։ Ներքին գործերին միջամտությունը, որևէ մեկի գործերն խառնվելը՝ դրանք ոչ մեկին օգուտ չեն բերում։ Դա խախտում է կայունությունը, բերում է երկրներում արյունոտ ընդհարումների և վերջանական արդյունքում բացասական ազդեցություն է գործում այդ արյունոտ ընդհարումների թիկունքում կանգնած ուժերին։
Քանի որ այսօր աշխարհի բոլոր երկրները կարելի է ասել՝ կապված են իրար հետ և ինչ որ տեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են երբևիցէ արձագանք ստանալ մեկ այլ տեղ։
Ուզում եմ կրկնել՝ մեր դիրքորոշումը արդարացի է, այն հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Մենք հաջողությամբ պաշտպանում ենք և կպաշտպանենք այդ դիրքորոշումը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ցավոք՝ անցյալ տարի այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի եղել։ Եվ անցյալ տարի նույնպես Հայաստանը ուղղակի ընտրել է բանակցային գործընթացում նմանակերպության տակտիկան։ Համարում եմ, որ ոչ մեզ համար, ոչ միջնորդների համար արդեն գաղտնիք չի հանդիսանում, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Հայաստանը ուզում է, որպեսզի այդ հակամարտությունը չկարգավորվի և չի ցանկանում հեռանալ զավթված հողերից։ Չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս անգամ ասել են, որ ստատուս-քվոն անընդունելի է։ Բայց դա ոչ այն ինչ են, քան խոսքեր։ Ընդամենը խոսքեր, որոնց հետևում ոչ մի լուրջ քաղաքականություն չկա։ Եթե ստատուս-քվոն անընդունելի է և այն իհարկե անընդունելի է, ապա այդ ժամանակ պետք է ինչ որ միջոցներ ձեռնարկվեն։ Ագրեսոր պետության վրա հարկավոր է ճնշում գործադնել։ Նրան պետք է ստիպել, որպեսզի հեռանա զավթած հողերից։ Այլ կերպ՝ դա կլինի կեղծավորության ինչ որ ձև։ Արվում է հայտարարություն, բայց դրանից հետո ոչ մի աշխատանք չի անցկացվում։ Ճիշտ այդպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունել է 4 բանաձև։ Արդեն ավելի քան 20 տարի դրանցից ոչ մեկը չի իրագործվում։ Ինչու՞ մյուս տարածաշրջաններում ընդունված բանաձևերը շտապ իրագործվում են, իսկ մեր դեպքում չեն իրագործվում։ Դա անարդարություն է, դա երկակի չափանիշ է։ Ադրբեջանական ժողովուրդը արդեն լավ գիտի, գիտակցում է, որ այդ խնդրի չլուծվածությունը չի կարելի բացատրել միայն Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմամբ։ Երևում է աշխարհում կան այնպիսի ուժեր, որոնք շահագրգռված չեն այդ հակամարտության կարգավորման մեջ։ Երևում է կան այնպիսի ուժեր, որոնք շահագրգռված են նրանում, որպեսզի այդ հակամարտությունը մնա «սառեցված», «կիսասառեցված» վիճակում և դա օգտագործել, որպես Ադրբեջանի վրա ազդելու միջոց։ Պատկերը, որը մենք վերջին տարիներին տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում՝ էլ ավելի է ամրացնում այդ դիրքորոշումը, այդ մոտեցումը։ Նման մոտեցումը բխում է գործընթացներից։
Դրա համար էլ պետք է պարզություն մտցվի նրանում, թե որքա՞ն ժամանակ մենք կընդհարվենք այդ երկակի չափանիշների հետ։
Դրա հետ մեկտեղ, անցյալ տարվա ամռան ամիսներին և տարվա վերջում Հայաստանը մի քանի անգամ դիմել է բացահայտ սադրանքների։ Եվ երկու անգամ էլ ադրբեջանական բանակը թշնամուն արժանի դիմադրություն է ցույց տվել։ Ամռան ամիսներին ոչնչացվել է ավելի քան 50 զավթիչ։ Նոյեմբերին նույնպես հայերի սադրանքը անպատասխան չի մնացել։ Այդ բոլոր սադրանքների հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի ղեկավարությունը՝ հանցագործ, դիկտատոր վարչակարգը։ Հայաստանի այսօրվա ողբալի վիճակի համար նույնպես անմիջապես պատասխանատվություն են կրում այդ երկրի ներկա և նախկին ղեկավարությունները։ Քանի որ հատկապես նրանց զավթողական քաղաքականության պատճառով Հայաստանը չկարողացավ իրեն դրսևորել, որպես անկախ երկիր։ Փաստորեն նա նույնիսկ չհասավ անկախության։ Այն ուղղակի կրում է ձևական բնույթ։
Ադրբեջանը այդ հարցում գրավում է սկզբունքային դիրքորոշում։ Մեր դիրքորոշումը հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Մեր դիրքորոշումը ամրապնդում է մեր բանակը։ Անցյալ տարի մեր բանակը ցուցադրել է սեփական հզորությունը, այն ամենի, ինչին ի վիճակի է։ Նա հակառակորդին և նրան հովանավորողներին ցույց է տվել, որ ադրբեջանական բանակը կարող է վերականգնել սեփական տարածքային ամբողջականությունը։ Ուղղակի լավ կլինի, որ այդ հարցը իր լուծումը գտնի բանակցությունների ճանապարհով։ Համարում եմ, որ այդ մի քանի գործոնների առկայությունը էլ ավելի է ամրապնդում մեր դիրքորոշումը։
Չնայած բանակցությունների գործընթացում ոչ մի առաջընթաց չի եղել, այնուամենայնիվ՝ ես համարում եմ, որ անցյալ տարի մեծ աշխատանք է տարվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առումով, ինչպես քաղաքականության ոլորտում, տարածաշրջանային շրջանակներում, այնպես էլ ռազմական ոլորտում՝ կռվի դաշտում։ Մենք հայերին այնպիսի դաս ենք տվել, որ մինչև հիմա չեն կարողանում ուշքի գալ, գտնվում են խուճապի ու հիստերիայի մեջ։
Այժմ փորձում են մեզ մեղադրել տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ։ Բայց հարց է տրվում. հայկական զինվորը ի՞նչ է անում Աղդամում, Ֆիզուլիում։ Ի՞նչ է այնտեղ անում հայկական բանակը։ Ինչու՞ ոչ ոք, բացի մեզնից այդ մասին բացահայտ չի խոսում։ Ինչու՞ տվյալ հարցով զբաղվող միջնորդները անտարբեր են դրա նկատմամբ։ Սրանք հռետորական հարցումներ են։ Մենք գիտենք ինչու։ Այնուամենայնիվ մենք պետք է այդ հարցերը տանք յուրաքանչյուր միջոցառման, յուրաքանչյուր համաժողովի ժամանակ։ Այդ հարցերը պետք է տան պետական պաշտոնյաները, հասարակական գործիչները, պատգամավորները, հասարակ քաղաքացիները, քաղաքացիական հասարակության անդամները։ Թող պատասխանեն այդ հարցերին, երկակի չափանիշների համար, հայամետ քաղաքականության համար։
Այլ կերպ դժվար է հանդուրժել նման երեսպաշտությունը։ Համարում եմ, որ այստեղ արդեն դիվանագիտական լեզվով խոսելու ոչ մի կարիք չկա։ Ուզում եմ կրկնել. ճշմարտությունը կայանում է նրանում, որ մեր հողերի օկուպացիայի շարունակումը՝ դա ոչ թե ուղղակի Հայաստանի գործն է։ Հայաստանը՝անզոր, ախքատ երկիր է, որը գտնվում է անօգնական վիճակում։ Իհարկե, եթե նա տարբեր մայրաքաղաքներում չունենար մեծ հովանավորողներ, ապա ղարաբաղյան հակամարտությունը վաղուց կգտներ իր արդար կարգավորումը։ Այսօր դա խոստովանում է նույնիսկ Հայաստանի ղեկավարությունը։ Առանց արտաքին աջակցության՝ նրանք մեկ օր չեն կարող օկուպացիայի տակ պահել զավթած հողերը։ Մենք էլ պայքարում ենք միայնակ։ Մեր մոտակա պատմությունը ցույց է տալիս, որ մենք նույնիսկ միայնակ, քաղաքական պայքարում կարող ենք հաջողության հասնել և պաշտպանել սեփական ազգային շահերը։
2015 թվականին մենք էլ ավելի կհզորացնենք մեր ռազմական ներուժը։ Այդ նպատակի համար բավականին խոշոր միջոցներ են հատկացվել։ Բավական է ասել, որ ռազմական ծախսերի համար հատկացված միջոցները կրկնակի անգամ գերազանցում են Հայաստանի ընդհանուր բյուջեն։ Մեր բանակում աճում է կարգապահությունը, մարտունակությունը, բարձր մակարդակի վրա է գտնվում հայրենասիրական ոգին։ Մենք ավելի ենք հզորանում, իսկ Հայաստանը՝ թուլանում է։ Դա անխուսափելի գործընթաց է։ Այսինքն առաջիկա տարիներին այդ գործընթացը էլ ավելի արագ կընթանա։
Ուզում եմ կրկնել, որ 2014 թվականի արդյունքները և 2015 թվականը կրկին անգամ ցույց կտան մեր հզորությունը։ Ոչ նավթի գնի անկումը, ոչ ճգնաժամը, ոչ մոտակայքում տեղի ունեցող արյունոտ իրադարձությունները չեն կարող ազդել մեր սրընթաց զարգացման վրա։ Ես բացարձակապես վստահ եմ նրանում, որ մենք հաջողությամբ կավարտենք 2015 թվականը և կապահովենք մեր երկրի հաջող զարգացումը»։
Աղբյու'ր Armenia.Az