- 12.02.2015
- 1449 Просмотров
- 0 Комментариев
Վերջերս Mintels ընկերության կատարած հարցումները ցույց են տվել, որ հարցվողների 22 տոկոսը այնպիսի պրոցեդուրաները, ինչպիսին են լիպոկսացիան և ավելորդ մաշկի հեռացումը դիտարկում են որպես նիհարելու միջոց, 18 տոկոսը դեռ չեն կատարել ավելորդ մաշկի հեռացման վիրահատությունը, 4 տոկոսը արդեն իրականացրել են և առաջիկայում պատրաստվում են նորից դիմել վիրահատական միջամտության:
Ամենից հաճախ կանանց սեփական մարմնի վրա դուր չի եկել կոնքերը՝ (48 տոկոս), 26 տոկոսը դժգոհ է եղել հետույքից, 17 տոկոսը` կրծքի ձևից ու չափից:
Հարցված կանանց կեսից ավելին մոտ 56 տոկոսը ասել են, որ իրենց ինքնագնահատականը բարձրացել է վիրահատությունից հետո, 36 տոկոսը նշել են, որ նրանք հետաքրքրված են վիրահատությամբ, քանի որ այն օգնում է դառնալ ավելի գեղեցիկ ու հմայիչ, 9 տոկոսը նշել են, որ նրանք պատրաստ են կրկին դիմել վիրահատական միջամտության կարիերայում հաջողությունների հասնելու համար:
ՍԵԼՖԻՆ՝ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
Մեկ այլ հետազոտություն է իրականացրել Ամերիկյան ակադեմիան: 2700 կանանց ու աղջիկների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 3-րդ կին պատրաստ է դիմել վիրահատության հանուն նրա, որ գեղեցիկ երևա սելֆիներում (ինքնանկարներում):
«Իմ ծառայությունների պահանջարկը վերջին 1.5-2 տարում 25 տոկոսով աճել է: Ինձ մոտ հիմա ավելի ու ավելի հաճախ են գալիս աղջիկներ ու կանայք..գալիս են սմարթֆոնը ցույց տալիս և ասում, որ իրենք սելիֆիում ահավոր տեսք ունեն և ցանկանում են փոխել դեմքը կամ կուրծքը»,-պատմում է պլաստիկ-վիրաբույժ Սեմ Ռիզկը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 2012-2014 թվականների ընթացքում 27 տոկոսով ավելացել է պլաստիկ վիրահատության դիմողների թիվը:
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԹՐԵՆԴԸ
Պլաստիկ վիրահատության վերջին թրենդը ձեռքի ափի գծերի փոփոխությունն է: Կարծիք կա, որ ձեռքի ափի գծերով կարելի է որոշել տվյալ անձի ապագան՝ կյանքի տևողությունը, ամուսնության մեջ երջանկությունը, գործերում հաջողությունները:
Ձեռքի ափի գծերի փոփոխությունը զանգվածային հաջողություն ունի այժմ Ճապոնիայում: Վիրահատությունը տևում է 10-15 րոպե, արժե ՝ 1100 դոլար: Այն կատարում են լազերի կամ էլեկտրական կտրիչների միջոցով: Հետվիրահատական պրոցեսը տևում է մոտ մեկ ամիս:
Նման վիրահատություն իրականացնում է Տակաակա Մացուոկոն, ով Ճապոնիայում ամենահայտնի է ափերի գծերի վիրահատություն իրականացնողն է: Նրա խոսքով, տղամարդիկ հիմնականում փոխում են բիզնեսին, փողին վերաբերող գծերը, կանայք ավելի հաճախ դիմում են կյանքի տևողության երկարացման համար պատասխանատու գծերի ու ամուսնության մեջ երջանկության համար նախատեսված գծերի փոփոխության համար:
Չնայած այս ամենին, մասնագետները միշտ նշում են, որ պլաստիկ վիրահատությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ կամ կողմնակի ազդեցություն թողնել: Մասնագետները ընդգծում են, որ պլաստիկ վիրաբույժին ընտրելուց պետք է զգոն լինել ու հաշվի առնել պրոֆեսիոնալության աստիճանը, քանի որ վատ կատարված վիրահատությունը կարող է ճակատագրական դառնալ հետագա ամբողջ կյանքի համար:
Նյութի աղբյուրը՝ www.aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.