Главное меню
Մազերի խնամքի 6 գաղտնիք

Ձեր մազերը ճյուղավորվում են, թափվում և կորցրել են փայլն ու թարմությու՞նը: Այս խնդիրները ունեն լուծում, եթե դուք ճիշտ խնամեք ձեր մազերը ու պարբերաբար անցնեք որոշակի տնային պրոցեդուրաներ: Ցավոք, կանայք ու ինչու չէ նաև տղամարդիկ, հաճախ մազերի խնամքը կապում են շամպունների ու կոնդիցիոներների օգտագործման հետ: Սակայն դրանք, մասնավորապես քիմիական որոշակի տարերով ավելի հաճախ վնասում են ձեր մազերին քան օգնում: 

 1.  Սանրեք մազերը օրը 2 անգամ

Թվում է, որ սա ավելի քան պարզ է, սակայն հաճախ մենք անտեսում ենք սանրելու օգտակարությունը: Այն խթանում է արյան շրջանառությանը. մազերին հասնող օգտակար նյութերն գլխամաշկին հասնող արյունը նպաստում է մազերի աճին ու փարթամությանը: Այնպես, որ սանրեք մազերը օգնելով օրգանիզմին ակտիվացնել սնուցումը:

2. Սառը <<լոգանք>> մազերի համար

Սառը ջուրը թարմացնում է մաշկը և ռեգեներացնում է մաշկային բջիջները: Այն նաև օգտակար է արյան շրջանառության համար: Այդ պատճառը սա լավագույն միջոցն է մազերի աճն ու թարմությունը ապահովելու համար: Մազերը լվացեք նորմալ միջին ջերմաստիճանի ջրով, սակայն վերջում փոքր-ինչ սառը ջրով <<շոյեք>> մազերը:

3. Կոնդիցիոներ, հետո շամպուն

Կոնդիցիոները մազերին փայլ ու թարմություն հաղորդելու լավագույն միջոցներից է: Սակայն պետք է հիշել, որ սկզբում հարկավոր կոնդիցիոներով լվալ, հետո նոր շամպունով: Ցանկալի է, որ շամպունից հետո գործածեք օրինակ լիմոնի կամ կոկոսի հյութ:

4.  Մազերի դիմակներ

Մազերի դիմակները պետք է օգտագործել ոչ հաճախ: Շաբաթ մեկ անգամը բավարար է: Թե ինչ դիմակ ընտրել, պետք է որոշեք կամ մասնագետի հետ կամ հիմնվեք սեփական փորձի վրա: Կարևոր է, որպեսզի դրա գործածումը լինի կանոնակարգված ու ոչ ավելի վաղ քան մեկշաբաթյա պարբերականությունը:

5. Զգուշացեք քիմիական միջոցներից ու բարձր ջերմաստիճաններից

Բարձր ջերմաստիճանով ջուրը վնասում է մազեարմատներն ու գլխամաշկը, ինչը կարող է մազաթափություն առաջացնել: Տաք ջուրը զրկում է մազերին թթվածնից: Մյուս վտանգը դա քիմիական հավելումներով հարուստ միջոցների կիրառումն է: Ցանկացած քիմիական միջոց վտանգավոր է մազերի առողջության համար:

6. Հետևեք ձեր սննդակարգին

Վիտամինների ու հանքանյութերի պակասը անառողջ մազեր ունենալու լավագույն ճանապարհն է: Հետևեք ձեր սննդակարգին: Առողջ մազեր ունենալու համար հարկավոր է սննդակարգում ընդգրկել  երկաթ, ցինկ  ու մագնիում պարունակող սննդատեսակներ: Մազերի թարմության ու փարթամության համար հարկավոր են նաև ֆոլաթթուներ, Օմեգա 3, կալցիում: Եթե ձեր մազերը թափվում են ու չորություն են ձեռք բերել, ապա ժամանակն է վերանայել սննդակարգը:

 

Նյութի աղբյուրը՝ http://aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar