Главное меню
Ինչպե՞ս նախապատրաստել ամուսնուն երեխայի ծննդին

 

Ամուսնական զույգի համատեղ կյանքի ամնեապատասխանատու ժամանակահատվածը երեխայի լույս աշխարհ գալն է: Կնոջ համար երեխային սրտի տակ կրելը առանձին գիտություն է, որին պետք է հատուկ վերաբերվել: Հոր համար սա ևս առանձնակի իրավիճակ է, քանի որ նա պարտավոր է լինել ընտանիքի լիարժեք ղեկավար, ինչպես նաև դիմանալ հղի կնոջ բոլոր քմահաճույքներին:

Երեխայի ծննդի հետ կապված այժմ կան բազմաթիվ դասընթացներ, խորհրդակցություններ, որոնց ժամանակ դուք կարող եք ստանալ օգտակար տեղեկատվություն այն մասին, թե ինչի հետ է հնարավոր բախվել հղիության ընթացքում, և ինչպես պետք է արդյունավետ լուծել նման խնդիրները: Հղիությունը անդրադառնում է ոչ միայն կնոջ ֆիզիկական կառուցվածքի վրա, այլև ունի մեծ հոգեբանական ազդեցություն: Գլխում սկսում են պտվել նոր և անսովոր մտքեր ապագա նոր կյանքի առաջացման և փոփոխությունների մասին, իսկ հոգին կեղեքում են հակասական զգացումներ: Այս դասերին մասնակցելը խորհուրդ է տրվում ոչ միայն հղի մորը, այլև հորը: Եթե դուք ձեր ամուսնու հետ երկար ժամանակ է, ինչ սպասում եք երեխա ունենալուն, ապա վախիզգացում չպետք է ունենաք, քանի որ հասել եք ցանկալի արդյունքին: Իսկ եթե հղիությունը չպլանավորված է, ապա դուքանհանգստություն կզգաք, սակայն ժամանակի հետ այդ տագնապը կչքանա:Հավանաբար այն անձը, ով պետք է առաջինը իմանա այս հրաշալի լուրը, ձեր ամուսինն է, քանի որ դա պատահել է նրա մասնակցությամբ: Այդ լուրը հայտնելը չափազանց հեշտ է և պետք չէ հատուկ քայլեր պլանավորել, սպասել հարմար առիթի, քանի որ այն կառաջացնի միմիայն դրական էմոցիաներ և ջերմ վերաբերմունք ձեր նկատմամբ, որպես երեխայի ապագա մոր:

Փորձեք ասել այդ լուրը ձեր ամուսնուն, երբ նա ձեզ մոտ է. մի հաղորդեք հղիության նորությունը հեռախոսով կամ թղթի վրա հաղորդագրություն թողելով, կամ էլ ընկերների, ծանոթների կամ հարազատների միջոցով: Եթե հղիությունը չպլանավորված չէ, ապա վերը թվարկված հնարքները կիրառելով դուք հանկարծակիի կբերեք ձեր ամուսնուն: Ինչպես գիտեք, բոլոր տղամարդիկ իրենց հոգում երեխաներ են, և նրանց հարկավոր է ենթագիտակցորեն պատրաստել նրան, որ շուտով իրենք պետք է հոգ տանեն իրենց սեփական երեխայի մասին: Որոշ տղամարդկանց համար այդ միտքը պարզապես վայրի է: Հարկավոր է նրան աստիճանաբար պատրաստել այդ մտքին, եթե դուք դրական արդյունքի եք սպասում: Հարկավոր է ցույց տալ նրան հայրության բոլոր առավելությունները և դրական կողմերը, կարելի է հյուր գնալ ձեր այն ընկերների կամ հարազատների ընտանիքներ, որտեղ արդեն կան բալիկներ: Այդ ժամանակ ձեր ամուսինն ինքը կսկսի մտածել այն մասին, որ ժամանակն է երեխա ունենալ:

Ամեն դեպքում խորհուրդ չի տրվում երկար ժամանակ թաքցնել հղիության մասինլ լուրը: Հոգեբանները գտնում են, որ դա կարող է հետագայում ունենալ բացասական ազդեցություն ընտանիքի ընդհանուր մթնոլորտի վրա: Ձեր և ամուսնու միջև առաջանում է անվստահություն ու կասկածներ: Հետևաբար հնարավորինս արագ հայտնեք նրան այդ լուրը, ինչի համար լավագույն միջոցը ռոմանտիկ զրույցն է:

 

 

Նյութը ՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar