Главное меню
Հայտնի են մաշկը վնասող մթերքները

Բրիտանացի մաշկաբան և առողջ սննդակարգի մասնագետ Կարեն Ֆիշերը նշել է այն մթերքները, որոնցից հարկավոր է խուսափել, եթե ցանկանում եք մաշկը երիտասարդ և առողջ պահել:

Բոլորին հայտնի է, որ գեղեցիկ մաշկի գլխավոր թշնամիները հագեցած ճարպերն են, շաքարը, ալկոհոլը, սակայն այս խմբի որոշ մթերքներ հատկապես վնասակար են: Օրինակ, քաղցր բրինձը, որի մեջ պարունակող նյութերը չորացնում են մաշկը և կնճիռների առաջացման պատճառ դառնում:

Բոլոր պանիրներից ամենվտանգավորները երկնագույն բորբոսով պանիրներն են: Դրանք օմեգա-6 ճարպեր են պարունակում, որոնք բորբոքումներ և ցան են առաջացնում:

Ինչքան էլ որ համեղ լինի ձմերուկը, չի կարելի այն չարաշահել: Դրա մեջ պարունակվող միացությունները մաշկային ճարպ են առաջացնում, որով լցվում են մաշկի ծակոտիները: Նույնը վերաբերում է շաքար պարունակող պատրաստի նախաճաշերին:

Մաշկի համար ամենավտանգավորները ալկոհոլային խմիչքներն են՝ քաղցր կոկտեյլները և լիկյորները: Դրանց չարաշահումը մաշկի կարմրություն և չարություն է առաջացնում, աչքերիվտակ մուգ շրջանակներ և կնճիռներ են հայտնվում:

 

 

Նյութի աղբյուրը` Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar