Главное меню
7 Մթերք գեղեցիկ մազեր ունենալու համար

 Գաղտնիք չէ, որ առողջ սննդակարգն ունի բարերար ազդեցություն մազերի և մաշկի վրա: Վիտամիններով հարուստ սնունդը, համադրված ճիշտ խնամքով կարող է հրաշքներ գործել: Կատարյալ արդյունքի համար պետք է մշակել ճիշտ սննդակարգ, որի մեջ մտնում են բոլոր վիտամիններն ու միկրո տարրերը մազերի աճի և գեղեցկության համար:

  1. ՍԱՂՄՈՆ: Պարունակում է Օմեգա 3 ճարպաթթուներ, որոնք կենսական կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար, այդ թվում ազդում են մազերի առողջ աճի վրա:
  2. ՍՊԱՆԱԽ: Վիտամին A և C արժեքավոր աղբյուր է: Ապահովում է օրգանիզմը վիտամինների անհրաժեշտ չափաբաժնով. միևնույն ժամանակ հանդիսանում է դիետիկ սնունդ:
  3. ԸՆԴԵՂԵՆ: Վիտամինների և միկրո տարրերի արժեքավոր աղբյուր են: Պարունակում են մագնեզիում, կալցիում, բիոտին, որոնք առավել կարևոր նշանակություն ունեն մազերի աճի համար:
  4. ՔԱՂՑՐ ԿԱՐՏՈՖԻԼ: Լինելով վիտամին A-յի աղբյուր՝ այս մթերքն օգնում է պահպանել մաշկի և մազերի գեղեցկությունը: Կարելի է օգտագործել թե՛ խորոված, թե՛ տապակած:
  5. ՁՈՒ: Մազերի խնամքի լավագույն բաղադրիչն է: Օգնում է վերականգնել մազերի բնական փայլը և առաձգականությունը: Օգտակար է թե՛ դիմակների տեսքով, թե՛ ճաշացանկում:
  6. ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ: Հատապտուղները, հատկապես հապալասը, պարունակում են մազերի աճի համար անհրաժեշտ բիոտին, ինչպես նաև վիտամին C, որը կարգավորում է արյան շրջանառությունը գլխամաշկում՝ դրանով իսկ խթանելով մազերի աճը:
  7. ԳԵՏՆԱՆՈՒՇԻ ԿԱՐԱԳ: Հարուստ է սպիտակուցներով և բիոտինով: Կատարյալ տարբերակ է բուսակերների համար, ում անհրաժեշտ է սպիտակուցների օրվա չափաբաժին:

Ահա 7 կարևոր մթերքներ, որոնց հաճախակի օգտագործումը կօգնի Ձեզ պահպանել ոչ միայն մազերի գեղեցկությունը, այլ նաև օրգանիզմի պատշաճ աշխատանքը:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar