Главное меню
Ինչ հետազոտություններ է անհրաժեշտ անցնել մինչև հղիանալը

Առողջ հղիության ընթացքի ու հետագայում առողջ երեխա ունենալու մասին պետք է մտածել մինչև բեղմնավորումը: Եթե ձեր հղիությունը ծրագրված է, ապա հղիության ընթացքում առողջական խնդիրներից, իսկ երբեմն պտղի և երեխայի առողջության խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անցնել մի քանի հետազոտություններ, որոնք կօգնեն պարզել, նախ՝ արդյոք դուք կարող եք առողջ բալիկ ունենալ, թե ոչ և ինչ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ հղիության ժամանակ:  Միշտ ավելի էժան ու ավելի անվտանգ 1 պրոֆիլակտիկ ստուգումների միջոցով կանխել հնարավոր բարդացումները, քան դրանք սկսել լուծել հղիության ընթացքում ու ծննդաբերության ժամանակ: Այդ պատճառով կան մի քանի բժշկական զննություններ, որոնք պետք է պարտադիր անցնել մինչև բեղմնավորումը: 

 Aroxj.am-ը ներկայացնում մի քանի հիմնական հետազոտություններ, որոնք պարտադիր են ապագա ծնողների համար:

Դրանցից ամենահայտնին՝ TORCH կոչված հապավումն է, որը ներառում է մի քանի հետազոտություններ`

T (toxoplasmosis)-տոկսոպլազմոզ

O(others)-այլ հետազոտություններ

R(rubella)- կարմրուկ

C(cytomegalovirus)- ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա

H(herpes simplex virus)-հերպես

Խորհրդավոր O տառը, որ ներառում է այլ հետազոտությունները ենթադրում է հետևյալ զննությունների անհրաժեշտություն

·         Հեպատիտ Բ և հեպատիտ Ց

·         Սիֆիլիս

·         Քլամիդիոզ

·         Հոնոկոկային ինֆեկցիա

·         Լիստերիոզ

Վերջերս TORCH համակարգի հետազոտությունների ցանկում նաև ներառվել են ՄԻԱՎ-ի առկայության ստուգումը, ջրծաղիկը և էնտերովիրուսների առկայությունը:

Համաձայն մասնագետների, այսպես կոչված TORCH-ինֆեկցիաների առաձնահատկությունն այն է, որ դրանց առկայության դեպքում, հղիանալու պարագայում, ինֆեկցիաները կարող են ճակատագրական լինել, թե մոր և թե երեխայի կյանքի համար:

Այս ինֆեկցիաներով հիվանդանալը հատկապես վտանագավոր է հղիության ամենավաղ շրջանում: Եթե հետազոտությունները ցույց են տվել, որ ձեր օրգանիզմում կան սրանց հակամարմինները, ապա ապագա մայրիկը կարող է հանգիստ հղիանալ: Համենայնդեպս այս ինֆեկցիոն խմբերից պտղին ու ապագա ծնողին վտանգ չի սպառում, իսկ եթե արյան մեջ դրանց դեմ հակամարմիններ չկան, ապա պետք է լրացուցիչ միջոցների դիմել:

Բացի TORCH համակարգի ուսումնասիրություններից կան նաև մի շարք այլ հետազոտություններ, որոնք ապագա մայրը պետք է անցնի մինչև հղիանալը: Դրանք առավել անվտանգ կդարձնեն հղիության ընթացքը և նաև ապագա պտղի առողջությունը: Դրանցից են՝

·         Հեշտոցի և արգանդի վզիկի  զննություն հայելիներում

·         Կոլպոկսկոպիկ ուսումնասիրություն

·         Արյան և մեզի ընդհանուր կլինիկական հետազոտություն

·         Փոքր տազի օրգանների ռենտգեն

·         Հորմոնալ ֆոնի ուսումնասիրում

Իհարկե, այս ուսումնասիրությունները ամբողջը չեն, սակայն սրանք այն հիմնական հետազոտությունների խումբն են, որոնք կօգնեն խուսափել ամենից հաճախ առաջացող ու հիմնական խնդիրներից, որոնք ունենում են ապագա մայրիկներն ու որոնք չվերացնելու դեպքում, հնարավոր է կորցնել ապագա երեխային կամ ունենալ որոշակի արատներով կամ հիվանդություններով ծնված երեխաներ:

 

 

Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar