Главное меню
Ծուռ ոտքեր. ի՞նչ անել

 

Ծուռ ոտքերը կանանց մոտ ստեղծում են մեծ թվով բարդույթներ, որոնք սկսվում են դեռևս հասունացման տարիքից: Ոչ միշտ է խնդիրը հանդիսանում կոսմետիկ թերություն: Ոտքերի իրական թերությունը նաև լուրջ առողջական խնդիր է. այն կարող է վկայել արթրոզի զարգացման մասին և հանգեցնել ընդհուպ մինչև հաշմանդամության: Տարբերում ենք ոտքի ծռության երկու հիմնական տեսակ՝ իրական և կեղծ: Իրական է համարվում ոտքերի X-անման կամ О-անման ծռությունը: Պատճառը ոսկրային կմախքի թերություններն են: Նման ծուռ ոտքերը հնարավոր չէ ուղղել վարժությունների միջոցով, և միակ լուծումը օրթոպեդ-վիրաբույժին դիմելն է: Կեղծ ծռության պատճառը որոշ ձկնամկանների ոչ ամբողջական զարգացումն է: Ուղղել այն հնարավոր է ինչպես վիրահատական եղանակով, այնպես էլ որոշակի վարժությունների միջոցով:

Գեղագիտական տեսանկյունից նորմալ են համարվում այն ոտքերը, որոնք իրար կպցնելիս ունենում են չորս շփման կետ՝ ազդրերի կենտրոնը, ծնկները, սրունքների կենտրոնը, կրունկները: X-անման կորության պարագայում շփման վերջին կետը ծունկն է, որից ներքև ոտքերն այլևս չեն հատվում, իսկ O-անման կորության դեպքում շփման միակ կետը կրունկն է:

Հինգ արգելքներ, որոնք թույլ են տալիս խուսափել կեղծ ծռությունից կամ առնվազն չվատթարացնել իրավիճակը:

  1. Չի կարելի նստել և կանգել խաչված ոտքերով
  2. Մարմնի քաշը չպետք է ընկնի միայն մեկ ոտքի վրա
  3. Չի կարելի անընդմեջ քնել մի կողմի կամ փորի վրա
  4. Չի կարելի միշտ կրել բարձրակրունկ կոշիկներ
  5. Չի կարելի պայուսակը կրել միայն մեկ ուսի վրա

Ծռության շտկման օպերատիվ մեթոդները

Սրունքների պլաստիկա (կրուրոպլաստիկա)՝ ծուռ ոտքերի խնդրահարույց մասերում տեղադրվում են սիլիկոնե իմպլանտներ: Նման ձևով կարելի է շտկել միայն կեղծ ծռությունը: Վիրահատության տևողությունը միչև 1 ժամ է, իսկ վերականգնման ժամանակահատվածը 1,5-2 ամիս:

Լիպոֆիլինգ՝ ծուռ ոտքերի պլաստիկայի ավելի բնական միջոց է: Սիլիկոնի փոխարեն այս դեպքում օգտագործվում է սեփական ճարպահյուսվածքը: Նման մեթոդը հարմար է աննշան թեքության ուղղման համար, ինչպես նաև անհրաժեշտ է հիվանդի ճարպահյուսվածքների բավարար առկայություն:

Օրթոպեդիկ վիրահատություն՝ այս վիրահատության ընթացքում օգտագործում են Ելիզարովայի սարքը, որն ազդում է ոսկրային կառուցվածքի վրա: Ոսկորը ճեղքում են և դրա առանձին մասերը սարքի միջոցով ճիշտ են ֆիքսում: Հիվանդը հարմարանքը կրում է 3 ամիս, բայց արդեն 3-4 շաբաթից հետո կարող է տեղաշարժվել և զբաղվել ամենօրյա գործերով:

Վարժություններորոնք օգնում են հաղթահարել խնդրը՝ եթե դուք ունեք ծուռ ոտքեր (հաստատված օրթոպեդ-բժշկի կոմից), իսկ վիրահատությունն էլ արգելված է, ապա ձեզ կօգնի վարժությունների կոմպլեքս համակարգը:

  • Ազդրի մկանների ձգում՝ կանգնել ձգված փորով, ուղիղ մեջքով, նայել առաջ և թուլացնել բոլոր մկանները, ոտքը հետ ծալել և ձեռքով հենվելով  դրա վրա՝  ձգելով ազդրի մկանները:
  • Ձկնամկանների ձգում՝ կանգնել 4-5 սմ բարձրությամբ աստիճանի վրա՝ պահելով կրունկները կախված վիճակում: Դանդաղ բարձրանալ ոտքի մատների վրա և 10-15 վայրկյան կանգնել առավելագույն լարվածության կետում:
  • Ոտքի մկանների ձգում՝ նստել հատակին ուղիղ մեջքով և ոտքերով, նայել ուղիղ, բռնել մի ոտքի թաթը ձեռքերով կամ գոտիով և դանդաղ բարձրացնել վերև: Ամենավերին կետում ոտքը պահել 10-15 վայրկյան: Նույն վարժությունը կրկնել մյուս ոտքի համար: Ընթացքում չի կարելի հեռացնել ոտքերը միմյանցից, ծալել ծնկները կամ մեջքը:
  •  O-աձև ծռվածության դեպքում՝ կանգնել ուղիղ, որքան հնարավոր է ոտքերը կպցնել միմյանց և լարվածության առավելագույն կետում պահել դրանք 5 վայրկյան:
  • Х -աձև ծռվածության դեպքում՝ իրականացնել հակառակ վարժությունը: Կանգնել ուղիղ, որքան հնարավոր է հեռացնել ոտքերը միմյանցից և լարվածության առավելագույն կետում պահել 5 վայրկյան:
  • Ձևի շտկման համար՝ նստել գետնին և իրար կպցնել ոտքի թաթերը՝ դրանց ամբողջ մակերեսը դնելով հատակին: Ձեռքի ափին հենվելով՝ դանդաղ բարձրանալ՝ ուղղելով ոտքերը: Վերջին կետում մնալ 5-10 վայրկյան՝ ձեռքերը չպոկելով հատակից:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar