Главное меню
Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա. ե՞րբ և ինչպե՞ս է պետք պատժել երեխային

Երեխան ունի ֆիզիկական , հոգեկան բռնությունից, վիրավորանքներից կամ շահագործումից պաշտպանված լինելու իրավունք: Երեխային հարվածել, նշանակում է խախտել նրա իրավունքները:

Ֆիզիկական պատիժը շատ ծնողներ համարում են ամենաարդյունավետը, սակայն իրականում, այն պարզապես ամենապարզ ու նույնիսկ հարմարն է, չէ՞որ զայրույթ արտահայտելը բնական է բոլոր մարդկանց համար, իսկ ահա անհրաժեշտության դեպքում այդ զայրույթը զսպելը, երեխային հանգիստ բացատրելը, թե ինչու՞մ է նա թերացել, նրա ուշադրությունը շեղելը, նրա հանդեպ հարգանք ու ըմբռնում ցուցաբերելը լուրջ ջանքեր են պահանջում: 

 

Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա

 

Երեխան արագ սովորում է վախենալ ոչ թե նրանից, որ վատ արարք է թույլ տալիս, այլ հենց պատժից: Այսինքն մեծահասնակները հնարավորություն են ստանում կառավարել երեխայի վարքը միայն հենց այդ պահին, վախի միջոցով, որն այնուհետև այս կամ այն ձևով հետապնդելու է նրան ամբողջ կյանքի ընթացքում:

Վախը այն մարդու հանդեպ, ում երեխան սիրում է և ումից կախված է, երեխայի մոտ նևրոզ է ձևավորում: Սա հետևանք է ունենում հետագայում շրջապատի հետ սերտ շփֆելու նրա ունակության վրա, իջեցնում է ինքնագնահատականը:

Քանի որ ապտակների մեծամասնությունը ծնողների ինքնակառավարման պակասի հետևանք է, նրանք մեխանիկորեն կորցնում են երեխայից ինքնակառավարում պահանջելու իրավունքը:

Վիրավորել և նվաստացնել չի կարելի ոչ մի պարագայում: Երեխայի հանդեպ բռնություն կիրառելով՝ մեծերը օգտվում են ուժեղի իրավունքից:Այս դեպքում, երեխան հիմնականում չի հասկանում՝ ինչի համար են իրեն պատժում, սակայն գիտակցում է ''Ուժեղը ճիշտ է'':

 

Այսպիսի պատժամիջոցների հոգեբանական հետևանքները տարբեր կարող են լինել:

Ինչքան փոքրիկ է երեխան, այնքան մեծ է հավանականությունը , որ ծեծի հետևանքով նրա մոտ կառաջանա ֆիզիկական, հոգեկան, խոսքի զարգացման դանդաղում, նևրոզներ:

Երեխային սկսում է թվալ, որ ագրեսիան մարդկանց հետ վարվելու ձև է և նորմալ է ագրեսիվ լինելը:

 

Իսկ առհասարակ, ե՞րբ և ինչպե՞ս է պետք պատժել երեխային.

 

  • Պատժի հիմք կարող են հանդիսանալ միայն հետևյալ արարքները` ընտանիքի շահերի գիտակցված ոտնահարումը, խելամիտ խահանջին չենթաչկվելը, անփույթ վերաբերմունքը իրերի հանդեպ, շրջապատող մարդկանցից մեկին վիրավորելը կամ վնասելը, կոպտությունը:
  • Որպեսզի երեխան ընկալի պատիժը, այն պետք է արդարացի լինի
  • Պատիժը չպետք է չափազանց հաճախ լինի, այլապես երեխ սովորում է դրան և դառնում անտարբեր ծնողների գործողություններ հանդեպ:
  • Պատժից հետո պետք է մոռանալ դեպքի մասին
  • Չի կարելի պատժել երեխային , երբ նա հիվանդ է, քնելուց առաջ, քնից հետո, խաղի ընթացքում, ֆիզիկական կամ հոգեկան տրավմայից անմիջապես հետո:
  • Չի կարելի պատժել երեխային, երբ նրա մոտ ինչ –որ բան չի ստացվում, սակայն նա ջանք է գործադրում:
  • Մի պատժեք երեխային երբ ինքներդ վրդովված եք, հիվանդ :
  • Պատիժը չպետք է երեխայի առողջությանը վնաս պատճառի
  • Մի արարքի դիմաց, մի պատիժ:

 

Սկզբնաղբյուր՝ Mama.ru

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar