Главное меню
Ֆրանսիայի նախագահի և Վալերի Թրիերվեյլերի սիրավեպի մասին ֆիլմ կնկարահանվի

 

Ազդեցիկ քաղաքական գործիչների անձնական կյանքը հանրությանը ոչ պակաս են հետաքրքրում, քան նրանց հասարակական գործունեությունը:

Այսօր էլ Եվրոպայում դեռևս շարունակվում են բուռն քննարկվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բավականին վառ սիրային արկածները: Անցյալ տարի քաղաքական գործիչը բաժանվեց իր վաղեմի սիրելիից`լրագրող Վալերի Թրիերվեյլերից, իսկ հիմա այդ մասին ֆիլմ է նկարահանվելու:

Օլանդի հետ հարաբերությունների ընդհատումից հետո Թրիերվեյլերը նախագահի հետ համատեղ կյանքի մասին անցյալ տարի հրատարակեց գիրք` «Շնորհակալություն այդ պահի համար» վերնագրով: Գրիքը մեծ պահանջակ ունեցավ. առաջին հրատարակությունն ամբողջությամբ վաճառվեց առաջին իսկ օրը: Վալերին դարձավ միլիոնատեր` վաստակելով մեկ միլոն եվրոյից ավելի:

«Այս գիրքը, որտեղ կինը բացահայտում է ինտիմ վերքեր և ստորացումներ, ավելի բարդ է, քան անվերահսկելի, ինչպես ընդունված է ասել»,-այսպիսին է Paris Match հրատարակության գնահատականը:

Այժմ արդեն ֆրանսիացի ռեժիսոր և Թրիերվեյլերի մտերիմ ընկերուհի Սաիդա Ջավադը մտադիր է էկրանավորել գիրքը և արդեն ձեռք է բերել համապատասխան իրավունքները: «Հուշերի մեջ Վալերան մի կնոջ մարմնավորում է, ով պայքարում է, որպեսզի բարձրաձայնի ճշմարտությունը»,-հայտարարել է Ջավադը, նշելով, որ ֆիլմում կբացահայտվեն Օլանդի և Թրիերվեյլերի փոխհարաբերությունների նոր փաստեր:

Նկարահանումների մեկնարկի ժամկետները դեռևս չեն նշվում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar