- 18.03.2015
- 489 Просмотров
- 0 Комментариев
Դիետան կփրկի՞ հաստ և ուղիղ աղիների քաղցկեղից
Նոր հետազոտությունը պարզել է, որ վեգանական դիետաները ոչ միայն օգնում են խուսափել ճարպակալումից, ինչի հետևանքով նաև սրտանոթային համակարգի հիվանդություններից, հիպերտոնիայից և դիաբետից, այլ նաև քաղցկեղի որոշ տեսակներից:
Մասնավորապես նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հնարավոր է խուսափել ուղիղ և հաստ աղու քաղցկեղից՝ վեգանական դիետայով:
Հետազոտողները ուսումնասիրել են հաստ աղու քաղցկեղի 380 և ուղիղ աղու քաղցկեղի 110 դեպք: Այս համակարգերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 22 տոկոսով ավելի ցածր է եղել վեգանների կամ բուսակերների մոտ, ի տարբերություն մսակերների:
Վեգանական դիետան հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցրել է 19 տոկոսով, իսկ ուղիղ աղու քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ 29 տոկոսով:
Ընդ որում, այն դիետան, որտեղ ներառված են եղել կաթ և ձու՝ ռիսկը նվազել է՝ 18 տոկոսով, այն սննդակարգը, որը պարունակել է ձուկ` 43 տոկոսով, իսկ կիսավեգանական դիետայի դեպքում քաղցկեղ ունենալու հավանականությունը նվազել է 8 տոկոսով:
Հետազոտության հեղինակները ամերիկացի սննդաբաների ասոցիացիայից են, որոնք նախաձեռնել են նոր ուսումնասիրությունների շարք՝ վեգանական դիետայի և բուսակերության ուղղությամբ: Նրանք չեն հանդիսանում վեգանության կողմնակիցներ, սակայն նշում են, որ վեգանությունը այնուամենայնիվ օգտակար կողմեր նույնպես ունի:
Բացի այն, որ վեգանները ամեն դեպքում խուսափում են ճարպակալումից, նաև բուսակերների մեծ մասը չի օգտագործում ալկոհոլ և ծխախոտ ու սովորաբար վարում են ակտիվ ֆիզիկական կյանք:
Միաժամանակ մի շարք ուսումնասիրություններ փաստել են, որ մսի բացակայությունը սննդակարգում հղի է բազմաթիվ խանգարումների առաջացմամբ: Վտանգավոր է մասնավորապես, զարգացող օրգանիզմի՝ երեխաների դեպքում:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերները ավելի թույլ առողջություն և ցածր կյանքի որակ ունեն: Ավելին մասնագետները պարզել են, որ բուսակերները ավելի հաճախ են դիմում բժշկի, քան մսակերները: Նրանց հատուկ են հատկապես ալերգիաները, քաղցկեղը և հոգեկան շեղումները:
Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ վեգանները կամ բուսակերները որոշ ժամանակ անց նորից սկսում են միս ուտել: Հետազոտություններից մեկին, որին մասնակցել են 11 հազար մարդ, որոնց 88 տոկոսը եղել է մսակեր, 2 տոկոսը՝ բուսակեր կամ վեգան և մնացյալ 10-ը տոկոսը եղել են վեգաններ, բայց նորից սկսել են միս ուտել:
Ընդ որում, հարցման համաձայն, վեգան դարձած մարդկանց 84 տոկոսը 3 ամիսների ընթացքում նորից դառնում է մսակեր: Նախկին վեգանների 63 տոկոսը հարցման ժամանակ ասել է, որ նրանք հոգնել են ուրիշներից տարբերվելուց, 43 տոկոսը խոստովանել է, որ չի կարողացել դիմակայել դիետային, մնացյալները նշել են, որ դա անիմաստ զբաղմունք է և ճիշտ սննդակարգի դեպքում՝ միսը ոչնչով վնաս չէ:
Նյութի աղբյուրը՝ aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.