Главное меню
Իդեալական ամուսնու 10 պատվիրանները

1. Կանայք սիրում են ականջներով

Պարզապես ասեք, որ սիրում եք նրան, և որ ինքն ամենալավն է:

2. Նվերներ և նվերներ

Անակնկալներ մատուցեք նրան, թեկուզ փոքրիկ, թեկուզ աննշան՝ չմոռանալով նաև թանկարժեք ու լուրջ նվերների մասին:

3. Գրկախառնություններ

Նրա համար շատ կարևոր է ֆիզիկական կոնտակտը: Պարզապես գրկեք նրան և շոյեք գլուխը:

4. Հանգստություն

Կանայք ժամանակ առ ժամանակ փորձության են ենթարկում իրենց տղամարդկանց: Մի ենթարկվեք սադրանքներին, պահպանեք հանգստություն:

5. «Իսկ այդ ընթացքում ի՞նչ էիր զգում»

Նա շատ է ցանկանում ձեզ ամեն ինչ պատմել: Լսեք նրան, հարցեր տվեք:

6. Ընկերուհիներ

Կանանց պարզապես անհրաժեշտ են ընկերուհիները: Ժամանակ առ ժամանակ նրան գումար տվեք՝ այն ընկերուհիների հետ ծախսելու համար, և կինը երջանիկ կլինի:

7. Տաբու

Երբեք մի խոսացեք նախկինների մասին:

8. Շաբաթական մինիմում 1,5 ժամ

Այս կետի մեջ այնքան բան է մտնում՝ ռեստորան, զբոսանք, կինո… Կարևորն այդ ժամանակը միասին անցկացնելն է:

9. Ամենադժվարը՝ շաբաթական 4 ժամ

Այս ժամանակահատվածում պետք է զբաղվեք ձեզնով՝ սպորտ, սեմինարներ, ընթերցանություն և այլն: Պետք է ինքնակատարելագործվել:

10. Ամենակարևորը՝ սեր

Սեր, սեր ու էլի սեր: Կանանց անհրաժեշտ է գիտակցել, որ իրենց սիրում են, փայփայում: Կարևորը՝ դա անել անկեղծ ու բաց սրտով:

Աղբյուրը` http://mypage.am/news/news.php?id=1912...

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar