- 08.02.2015
- 442 Просмотра
- 0 Комментариев
Մարդու՝ որպես անձի ձեւավորման հիմքերը դրվում են վաղ հասակում՝ մինչեւ 5 տարեկանը: Կյանքի առաջին տարիներին ստացած դաստիարակությունն էլ որոշում է, թե ինչպիսի մարդ է դառնալու երեխան, երբ մեծանա՝ կարծում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:
Նրա խոսքով՝ անապահով ընտանիքներում, ինչպես նաեւ՝ առանց հոր կամ մոր մեծացած երեխաների շրջանում դեվիանտ վարքի (սոցիալական նորմերին եւ կանոններին հակասող) դրսեւորումները 6 անգամ ավելի շատ են հանդիպում, քան, այսպես ասած, նորմալ ընտանիքների երեխաների շրջանում:
Այնուհետ Աղուզումցյանը խոսեց հետաքրքիր, նույնիսկ տարօրինակ մի փաստի մասին՝ ուսուցիչների եւ հատկապես ուսուցչուհիների երեխաները սովորաբար չեն ստանում այն դաստիարակությունը, որը, սպասվում էր, որ պետք է ստանային: Պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ ուսուցիչներն իրենց ամբողջ եռանդը ծախսում են աշխատավայրում՝ դաստիարակելով աշակերտներին, եւ այլեւս ուժ ու ցանկություն չի մնում իրենց երեխաների համար:
Հոգեբանն ընդգծեց, որ դաստիարակության դերը երեխայի՝ հասարակության նորմալ եւ լիարժեք անդամ ձեւավորման հարցում շատ կարեւոր է: Նրա խոսքով՝ հատկապես կարեւոր է մոր դերը, քանի որ հենց մայրերը մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների վրա նրանց կյանքի առաջին տարիներին, ինչպես նաեւ՝ նախածննդական շրջանում:
Խնդիրը, սակայն, Աղուզումցյանի կարծքով, այն է, որ Հայաստանում ծնողները չեն «աշխատում իրենց վրա», չեն զբաղվում երեխաների հետ, եւ երեխաները մնում են հեռուստատեսության եւ ինտերնետի հույսին: Նա նշեց նաեւ, որ այսօր նույնիսկ դպրոցներում երեխաներին չեն դաստիարակում, այդ պատճառով էլ շատերը դառնում են ագրեսիվ եւ սխալ վարք են դրսեւորում:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.