- 17.03.2015
- 563 Просмотра
- 0 Комментариев
Բնական կոսմետիկ միջոցներն անկասկած ունեն մեծ առավելություններ. դրանք չեն պարունակում քիմիական նյութեր, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, և պատրաստված են բացառապես բնական բաղադրիչներից: Բայց մի՞թե դրանք չունեն թերություններ: Եկեք ավելի մանրամասն քննարկենք բնական կոսմետիկ միջոցների առավելություններն ու թերությունները:
Սովորական խնամքի միջոցների մեջ մտնող քիմիական նյութերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, սակայն նույն ռեակցիան մարդ կարող է ունենալ նաև բնական միջոցներից, և բավականին դժվար է նախապես իմանալ՝ տվյալ կոսմետիկ միջոցը Ձեզ հարմար կլինի, թե՞ ոչ:
Բնական կոսմետիկ միջոցները շատ դեպքերում ունեն անհրապուրիչ հոտ, այդ պատճառով էլ արտադրողները հաճախ օգտագործում են էմուլգատոր՝ ավելի գրավիչ դարձնելու դրանք: Էմուլգատորը քիմիական նյութ է, նշանակում է՝ նման բնական կոսմետիկ միջոցն այնքան էլ չի արդարացնում իր անունը:
Բնական կոսմետիկ միջոցները կրկնակի կամ եռակի թանկ են, քան քիմիականները: Եվս մեկ թերություն. բնական կոսմետիկ միջոցներն ունեն պահպանման կարճ ժամկետ՝ 2 ամսից ոչ ավելի, որից հետո այն չի կարելի օգտագործել:
Եթե որոշել եք օգտագործել բնական կոսմետիկա, պետք է վստահ լինեք, որ Ձեր մաշկն ընդունում է բնական բաղադրիչները, իսկ Ձեր գրպանը թույլ է տալիս գնել նման թանկարժեք կոսմետիկա:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.