- 05.03.2015
- 1064 Просмотра
- 0 Комментариев
Այսօր բջջային հեռախոսը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, և գրեթե անհնար է պատկերացնել թեկուզ մեկ օր առանց հեռախոսի: Մենք այն օգտագործեւմ ենք խոսելու, սոցցանցերում շփման, նկարներ և վիդեոներ դիտելու, երգեր լսելու և խաղեր խաղալու համար: Կարելի է ասել, օրվա մեծ մասն անցկացնում ենք բջջայինը օգտագործելով՝ առանց մտածելու նրա բացասական ազդեցության մասին: Կնճիռները, պզուկները և սև բծերը բջջային հեռախոսից առաջացած պատճառներից ընդամենը մի փոքր մասն են, և եթե Դուք մտահոգվում եք Ձեր արտաքին տեսքի և առողջության մասին, արժե պարզել, թե ինչ բացասական ազդեցություն է թողնում բջջային հեռախոսը մաշկի վրա:
Կնճիռների առաջացման հիմնական պատճառն այն է, որ Դուք երկար ժամանակ նայում եք ներքև՝ Ձեր հեռախոսին: Առաջանում են ծալքեր վզի հատվածում, որոնք խորանում են և դառնում կնճիռներ: Նման ծալքեր նկատելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հատուկ քսուքներ՝ խորը կնճիռները կանխելու համար:
Իսկ Դուք գիտե՞ք, որ Ձեր բջջային հեռախոսի վրա կան ավելի շատ բակտերիաներ, քան զուգարանակոնքի: Ամեն օգտագործելուց բջջայինի վրա մնում են դիմահարդարման հետքեր, որոնք կարող են գրգռել մաշկը և դառնալ պզուկների առաջացման պատճառ: Հաճախակի մաքրեք հեռախոսի էկրանը հատուկ անձեռոցիկներով կամ թույլ սպիրտային լուծույթով:
Գաղտնիք չէ, որ համակարգչի և հեռախոսի լույսն ազդում է տեսողության վրա, ինչպես նաև կարող է դառնալ աչքերի տակ սև բծերի առաջացման պատճառ: Աշխատեք սահմանափակել հեռախոսի օգտագործումը մթության մեջ, քնեք ավելի շատ: Եթե այնուամենայնիվ ի հայտ են եկել նման հետքեր, օգտագործեք բնական խնամքի միջոցներ՝ աչքերը հանգստացնելու և բծերը անցկացնելու համար:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.