Главное меню
Թեյն օգնում է երկարացնել կյանքը. բժիշկներ

Դեկարտի անվան համալսարանի առաջատար ուսումնասիրողները կարծում են, որ մշտապես թեյի օգտագործումը նպաստում է բնակչության շրջանում մահացության մակարդակի կրճատմանը, գրում է glianec.com.ua-ը:

Փորձագետները ապացուցել են, որ թեյի օգտագործումը 24 տոկոսով նվազեցնում է հիվանդությունների առաջացումը: Փորձի ժամանակ ֆրանսիացի մասնագետները ուսումնասիրել են թեյի և սուրճի փոխադարձ կապն առողջական վիճակի հետ:

Նշվում է, որ փորձին մասնակցած կամավորների թիվը 131401 է կազմում: Մասնագետներն ուսումնասիրել են նրանց հիվանդությունների պատմությունները, մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որքան սուրճ և թեյ են նրանք օրական օգտագործում: Դրանից հետո մասնագետները նրանց հետևել են 3,5 տարի շարունակ: Նշվում է, որ այդ ժամանակահատվածում սրտային հիվանդություններից 95 մարդ է մահացել: Դրանից բացի 630-ը մահացել են այլ հիվանդություններից:

Արդյունքները խոսում են այն մասին, որ սուրճի ակտիվ օգտագործումը վտանգավոր հիվանդություններ է առաջացնում, իսկ թեյի օգտագործումը նվազեցնումէ դրանց առաջացման սպառնալիքները:

 

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar