Главное меню
Վարունգ ուտելու 14 պատճառ

Վարունգն առաջին հայացքից պարզ  բանջարեղեն է, բայց չեք կարող պատկերացնել, թե որքան օգտակար է այն ձեր օրգանիզմին:

Aroxj.am-ը ներկայացնում է վարունգ ուտելու 14 պատճառ:

Վարունգը լրացնում է օրգանիզմում ջրի պակասը

Եթե դուք բավարար քանակով ջուր չեք օգտագործում, կերեք թարմ վարունգ. այն 90%-ով բաղկացած է ջրից: 

Վարունգը պայքարում է այրոցների դեմ

Վարունգն օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից: Արևի ճառագայթների հետքերը ձեր մաշկից կարող եք վերացնել, եթե տրորեք այն վարունգով:

Վարունգը հեռացնում է օրգանիզմից տոկսիները

Վարունգում պարունակվող ջուրը մաքրում է ողջ օրգանիզմը: Կանոնավոր վարունգ օգտագործելը  վերացնում է երիկամների քարերը:

Վարունգը լրացնում է ամենօրյա վիտամինների քանակը

Վարունգը պարունակում է վիտամիններ, որոնք ամեն օր անհրաժեշտ են ձեր օրգանիզմին: Վիտամին A, B և C-ն օգտակար են իմունային համակարգի համար և ապահովում են էներգիայով:  Այդպիսի արդյունքի հասնելու համար հատկապես օգտակար է վարունգի, սպանախի և  գազարի հյութը:

Վարունգը պարունակում է մաշկի համար օգտակար հանքանյութեր

Վարունգը հարուստ է կալցիումով, մագնեզիումով և սիլիկոններով:  Ահա թե ինչու է այն հաճախ օգտագործվում է սպա կենտրոններում:

Վարունգը լավացնում է մարսողությունը և օգնում նիհարել

Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:  Կարող եք այն օգտագործել ապուրներ, աղցաններ պատրաստելիս: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումն օգնում է ազատվել քրոնիկ փորկապությունից:

Վարունգը վերացնում է աչքերի շուրջ առաջացած պարկերը

Վարունգի կեղևը դրեք աչքերի շուրջ և կհամոզվեք, որ այս պարզ մեթոդը շատ արդյունավետ կարող է լինել: Վարունգն օգնում է վերացնել այտուցվածությունը և ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ:

Վարունգը պայքարում է քաղցկեղի դեմ

Վարունգն իր մեջ պարունակում է սեկոիզոլարտիսրեստինոլ, լարիսիրեսինոլ և պինորեսինոլ:  Այս երեք միացությունները  նվազեցնում են քաղցկեղի մի քանի տեսակների  ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, շականակագեղձի և արգանդի:

Վարունգը բուժում է շաքարային դիաբետը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է արյան ճնշումը

Վարունգի հյութը  պարունակում է հորմոն, որը շատ անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրելու համար:  Բացի այդ, հետազոտությունների արդյունքում, պարզվել է, որ վարունգի բաղադրության մեջ մտնող,  այսպես կոչված, սերինիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանում պարունակվող բջջանքը, կալցիումը  և մագնեզիումը արդյունավետորեն կարգավորում են  արյան ճնշումը, ինչպես բարձր, այնպես էլ ցածր լինելու դեպքում:

Վարունգը թարմացնում է շնչառությունը

Վարունգի հյութը բուժում է հիվանդ լնդերը : Մի կտոր վարունգ դրեք լեզվին և պահեք մոտավորապես 30 վայրկյան: Այդ ընթացքում ֆիտոքիմիկատները ոչնչացնում են բակտերիաները, որը դառնում են հաճախ բերանի տհաճ հոտի պատճառ:

Վարունգը բարելավում է մազերի և եղունգների վիճակը

Վարունգում պարունակվող սիլիկոնը օգնում է մազերն ու եղունգները  դարձնել ավելի փայլուն և ամուր, նաև օգնում է մազերի արագ աճին:

 Վարունգն օգնում է ունենալ առողջ հոդեր, թեթևացնում է ցավը արթրիտի և արյան մակարդելիության ժամանակ

Վարունգն  օգնում է ունենալ առողջ հոդեր, պահպանել դրանց առողջությունը:

Վարունգը օգնում է վերացնել հարբածությունը

Որպեսզի առավոտյան ազատվեք գլխացավից և հարբածությունից , երեկոյան կերեք մի քանի կտոր վարունգ: Այն իր մեջ պարունակում է բավարար քանակությամբ  վիտամին, որ իր մեջ բազմաթիվ այլ վիտամիններ է պարունակում:  Թեթևացնում է ուժեղ հարբածությունը և գլխացավը:

Վարունգն օգտակար է երիկամների համար

Վարունգը օգնում է իջեցնել օրգանիզմում թթունների մակարդակը և ունենալ առողջ երիկամներ: 

 

 

Նյութի աղբյուրը` Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar