- 12.02.2015
- 519 Просмотров
- 0 Комментариев
Մեջքի ցավեր ունենալը անգործունակ լինելու գլխավոր պատճառներից է: Այս մասին հայտարարել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը: Մեջքի ցավերից տառապում է աշխարհի բնակչության 10 տոկոսը:
Սիդնեյի համալսարանում իրականացված հետազոտությանը, որին մասնակցել է 1000 կամավոր, գիտնականները հարցրել են, թե մեջքի շրջանում ցավերից առաջ ինչ հոգեբանական, կամ ֆիզիկական խնդիրներ են ունեցել:
Հարցման մասնակիցները հիմնականում նշել են նստած դիրքը, կեցվածքը, ֆիզիկական աշխատանքն ու բազմաֆունկցիոնալությունը (այսինքն միաժամանակ մի քանի տարբեր աշխատանքներ իրականացնելը):
Մեջքի ցավի առաջացման ժամանակահատվածը տատանվել է առավոտյան 7-12 ընկած ժամանակահատվածում: Արդյունքում պարզվել է, որ տարիքի հետ մեջքի շրջանում ցավերը ավելի հաճախ առաջանում են սոցիալ-հոգեբական խնդիրների պատճառով, իսկ երիտասարդ տարիքում ֆիզիկական գործոնների հետևանքով:
Նյութի աղբյուրը` http://blog.1in.am/blog/122869.html
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.