Главное меню
Քաղցկեղի 8 նախանշան, որ ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել

Ինչպիսին էլ լինեն ուռուցքային գոյացությունները՝ բարորակ, թե չարորակ, նոր գոյացած, թե արդեն տարիներ շարունակ օրգանիզմում ձևավորված՝ կարևորագույն բանը չանտեսել որևէ նշան կամ նախանշան: Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ցավոք, երբեմն բարդ է նկատել ու գտնել նախանշաններ, սակայն եթե որևէ բան նկատել եք, ապա վաղաժամ ախտորոշումը կարող է փրկել ձեր կյանքը: Aroxj.am-ը ներկայացնում է այն հիմնական նախանշանները, որոնք տղամարդիկ երբեք չպետք է անտեսեն, քանի որ դրանք կարող են դառնալ ուռուցքի, այնուհետև քաղցկեղի պատճառ:

Միզելու դժվարություն ու անհարմարություն

Տարիների ընթացքում տղամարդկանց մոտ կեսը խնդիրներ է ունենում միզաթողության հետ: Անպատճառ հարկավոր է դիմել բժշկի հետևյալ  դեպքերում

·         Երբ միզելու հաճախականությունը ավելանում է, մասնավորապես գիշերը

·         Միզապահության խնդիրների կամ ակամա արտահոսքերի դեպքում

·         Միզելու սկզբում դժվարության կամ մեզի շիթի թուլության դեպքում

Հիմնականում այսպիսի նախանշաններ լինում են շագանակագեղձի չափերի մեծացման ու լայնացումների դեպքում: Այս խնդիրը չլուծելու պարագայում դա կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի: Այնպես որ մի անտեսեք խնդիրը և շտապ դիմեք բժշկի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Տղամարդը պետք է անցնի ոչ այնքան հաճելի պրոցեդուրա ու հանձնի արյան ու մեզի անալիզ:

Փոփոխությունների ամորձիներում

Ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի, ամորձիների քաղցկեղը կամ ուռուցքը զարգանում է շատ արագ և մեկ ամսվա ընթացքում այն կարող է վերջնական ձևավորվել ու դառնալ չարորակ ուռուցք: Այդ պատճառով, եթե նկատում եք ամորձիների չափերի փոփոխություն, պինդ կամ խիտ գոյացություններ թեկուզ շատ փոքր անհապաղ գնացեք բժշկական ստուգման, հանձնեք արյան անալիզ և կատարեք ամորձիների սոնոգրաֆիա:

Արյան հետքեր մեզի կամ կալի մեջ

Այս նախանշանը այնքան ակհայտ է, որ նույնիսկ հարկավոր չէ տարրական գիտելիքներ ունենալ: Եթե նկատել եք արյան հետք կալում կամ մեզի մեջ, ապա բժշկի դիմելը պետք է լինի ձեր հաջորդ քայլը: Դա առաջին նախանշանն է, որ խնդիրներ կան կամ միզապարկի կամ հաստ աղիքի հետ: Գուցե պարզվի, որ դա պարզապես թութք է կամ միզապարկի որևէ ինֆեկցիա, սակայն չստուգել ու չհամոզվել, որ ուռուցք չկա՝ ուղղակի անթույլատրելի է:

Խալի գույնի փոփոխություն կամ նոր գոյացություն

Եթե ձեր խալի գույնը փոխվել է կամ նոր կարմիր, սև գույնի խալեր ու մաշկային գոյացություններ են առաջացել, սա կարող է գուժել մաշկի քաղցկեղի մասին: Անմիջապես դիմեք դերմոտոլոգին կամ օնկոլոգին: Առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ, զննել ու հետազոտել այն, որպեսզի նկատեք մարմնի վրա կամ մարմնի այս կամ այն հատվածի փոփոխությունները: Դա կօգնի արագ կողմնորոշվել արդյոք որևէ բան կատարվում է ձեր օրգանիզմում, թե ոչ: Անուշադիր տղամարդիկ հետագայում խնդիրներ են առաջացնում նաև բժիշկների համար, քանի որ թերապևտին չեն կարողանում ասել արդյոք փոփոխություններ եղել են մաշկի վրա կամ օրինակ ամորձիների չափը փոխվել է, թե ոչ:

Լիմֆային հանգույցների փոփոխություն

Լիմֆային հանգույցներ ոչ մեծ կլորավուն գոյացություններ են, որոնք հնարավոր է շոշափել մարմնի տարբեր հատվածներում, օրինակ՝ պարանոցի վրա կամ թևերի տակ: Լիմֆային հանգույցների չափերի փոփոխությունը խոսում է  այն մասին, որ ձեր իմունային համակարգը մտել է ակտիվ պայքարի մեջ: Չի բացառվում, որ դա լինի օրինակ անգինայի կամ մրսածության հետևանք, սակայն եթե ուռածությունը կամ չափի մեծացումը չի անցնում 3 շաբաթվա ընթացքում, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Կուլ տալու դժվարություններ և այրոցք ստամոքսում

Գրեթե բոլոր տղամարդկանց մոտ կյանքի որևէ փուլում առաջանում են կուլ տալու խնդիրներ: Դիսֆագիան կարող է կապված լինել մի շարք հանգամանքներից, սակայն, եթե այն կրում է քրոնիկ բնույթ, ապա հարկավոր է ստուգել կոկորդային հատվածը: Ստամոքսի այրոցքի դեպքում կրկին, եթե դա անընդհատ է և ձեզ հանգիստ չի տալիս, ապա աղեստամոքսային տրակտի հետազոտությունը պետք է կատարել անհապաղ: Դա կամ ստամոքսի խոցի նախանշան է կամ ստամոքսի քաղցկեղի, եթե խոցի դեպքում հնարավոր է դեղամիջոցներով կանգնացնել հիվանդության հետագա զարգացումը, ապա քաղցկեղի դեպքում վիրահատական միջամտությունը պարտադիր է և դրական արդյունք կլինի, թե ոչ՝ անհայտ է:

Անընդհատ հազ

Եթե ամեն ինչ կարգին է և  անընդհատ հազը մրսածության արդյունք է, ապա դա կարող է շարունակվել առավելագույնը մեկ ամիս:: Եթե այն չի դադարում և շարունակվում է, ուրեմն խնդիրը լուրջ է: Հազի դեպքում արյան կաթիլ, որոշակի սպիտակ շիթեր նկատելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Մասնավորապես նրանք, ովքեր ծխում են, քանի որ թոքի քաղցկեղը առաջին հերթին ծխելու հետևանք, է, իսկ նմանատիպ նախանշանը գրեթե դիագնոզ:

Ընդհանուր նախանշաններ, որոնք կարող են լինել քաղցկեղի նախանշաններ

·         Քաշի կորուստ առանց հատուկ միջամտության ու արագ տեմպերով

·         Անընդհատ թուլության ու հոգնածության զգացում

·         Թույլ բայց չընդհատվող ու երկարաժամկետ ցավի զգացողություն առանց հայտնի պատճառի

·         Երկարաժամկետ սթրես ու ցավ որովայնի շրջանում

Քղցկեղից տարեկան մահանում է մոտ 8 միլիոն մարդ: Այնպես որ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Մի անտեսեք այն նշաններ, որոնք ձեզ տալիս է օրգանիզմը:  Պարզ եք դրանց պատճառները ու անցեք բուժման առանց հապաղելու:

Աղբյուրը՝ www.aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar