Главное меню
Կարելի է արդյոք մազերը ներկել հղիության ժամանակ

Մազերը ներկելու պրոցեսը բոլոր դեպքերում  ունի որոշակի քիմիական ազդեցություն հատկապես հղի կանանց շրջանում: Հարց է առաջանում, թե որքանով է այն վտանգավոր փոքրիկի առողջության համար  եվ արդյոք կարելի է մազերը ներկել հղիության ժամանակ. բոլոր կարելիներն ու չի կարելիները ներկայացնում է Aroxj.am-ը:

Մասնագետները չեն արգելում ներկել մազերը հղիության ընթացքում, բայց միևնույն ժամանակ նշում են, որ դրանից հրաժարվելը այդ մի քանի ամիսների ընթացքում ավելի անվտանգ է և մայրիկի, և փոքրիկի առողջության համար:

• Մազերի կայուն ներկերի  բաղադրության մեջ մտնում են մի շարք վնասակար նյութեր: Եթե այնուամենայնիվ որոշել եք ներկել մազերը, ապա գոնե դա արեք բնական ներկերով` հինայով կամ բասմայով: 
• Քանի որ հղի կնոջ օրգանիզմում կատարվում են մի շարք հորմոնային փոփոխություններ, դժվար է ասել, թե ինչ գույն կստանաք արդյունքում և որքան ժամանակ այն կպահպանվի:

• Հղիության առաջին եռամսյակում, երբ դեռ նոր-նոր է ձևավորվում պտուղը, ավելի լավ է ռիսկի չգնալ և չներկել մազերը ոչ մի միջոցով:


Ինչ ազդեցություն կարող են ունենալ քիմիական ներկերը  


Բոլոր այն մասնագետները, ովքեր դեմ են հղիության ժամանակ մազերը ներկելուն, պնդում են, որ քիմիական նյութերը հիմնականում ալերգիաներ են առաջացնում ապագա մայրիկների մոտ: Բացի այդ կայուն ներկերը  պարունակում են տոկսիկ նյութեր, որոնք շնչառական համակարգի վիրուսների առաջացման պատճառ են դառնում, ինչպես նաև վնասում գլխամաշկը: 

Շատ վտանգավոր է շնչել ամոնիակի գոլորշին, որը մտնում է գրեթե բոլոր տեսակի մազի ներկերի բաղադրության մեջ: Դա է պատճառը, որ ներկեր արտադրող ընկերություններից մի քանիսն ունեն ամոնիակին փոխարինող նյութերով մազի ներկերի տեսականի, բայց դրանք էլ պակաս վտանգավոր չեն:

Եթե հղի կինն ունի ուժեղ տոկսիկոզ կամ կա ներկից ալերգիկ ռեակցիաների առաջացման  հավանականություն, ապա մազեր ներկելը կարող է դառնալ լրացուցիչ ծանրաբեռնվածություն իմունային համակարգի համար: Այդպիս դեպքում ձեր բժիշկը պետք է որ արգելի ձեզ ներկերի օգտագործումը:  

Եթե բոլոր դեպքերում ռիսկի եք գնում և ներկում մազերը, պետք է պահպանեք մի քանի կարևոր կանոններ`

 

Հիշեք

·         Մազերը ներկեք ընդարձակ սենյակում, որտեղ  միջանցիկ քամի

·         Եթե մազերը ներկում եք տեղ-տեղ /մելիրովկա/, ապա գլխամաշկ ամբողջությամբ չի ներկվում և ալերգիաների հավանականությունը քչանում է:

·         Ընտրեք ձեր բնական մազերին մոտ գույն, որպեսզի հղիության ընթացքում հաճախակի չկրկնեք պրոցեդուրան

 

Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar