Главное меню
Ռուսական առաջատար ալիքների ղեկավարները պարզապես ոջիլ են. Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում, անդրադառնալով նախօրեին Գյումրիում կատարված ոճրագործությանը, որին զոհ էր գնացել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամները, կատարել է հետևյալ գրառումը (թարգմանություն).

«ԳՅՈՒՄՐԻ. հուսով եմ՝ այս գրառմանս ուշադրություն կդարձնեն իմ ռուս ընկերները: Երեկ հայկական Գյումրիի ռազմաբազայում զինվորական ծառայություն անցնող ռուս պայմանագրային զինծառայողը սառնասրտորեն գնդակահարել է 6 հոգանոց հայկական ընտանիքին, ներառյալ՝ 2 տարեկան երեխայի: Ապա սվինով խոցել է 6 ամսական երեխայի, որը ներկայումս հիվանդանոցում է: Մարդասպանի անունն է վալերի պերմյակով: Նրան հայտնաբերել են թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս:

Դեպքն աննախադեպ է: Ես չեմ հիշում, որ ինչ-որ տեղ ռուս զինվորը խաղաղ ժամանակ, խաղաղ քաղաքում գնդակահարեր խաղաղ բնակչությանը: Բայց ո՛չ Առաջին ալիքը, ո՛չ շանորդի «Ռոսիա-1»-ը այս մասին ոչ մի խոսք չեն ասել: Որովհետև այս ռուս տականքը ուղղակի, ոչ մի բանի համար թաղեց հայ ընտանիքին և ոչ թե հայը, ուզբեկը կամ չեչենը, այլ Ռուսը:

Ես ոչ մի բան չունեմ ռուսների դեմ: Ու երբեք էլ չեմ ունեցել: Ես իրավունք ունեմ ասել ռուսական առաջատար ալիքների ղեկավարներին, որ դուք պարզապես ոջիլ եք ու կրեմլյան ծծակներ: Ու ձեր մեջ չկա ոչ մի տղամարդկային բան ու մարդկություն՝ ոչ մեկիդ մեջ: Հուսով եմ՝ պատասխանը կստանք:

Շնորհավոր Նոր տարի, «անասուններ»:

Կից՝ ռուսերեն տարբերակը:

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar